24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքաշինության նախկին նախարարը մեղավոր է . փաստաբան

Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո պարզվեց, որ Ազգային գրադարանում ատկատներ են գրանցվել եւ, քանի որ մեղավորը մահացած էր, ձերբակալել են Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանին:

Նա պատասխան կտա այլ մարդկանց հանցանքների համար: Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  գտնում է,որ իր պաշտպանյալին կարելի է մեղադրել միայն անփութության մեջ.

“Որտեղա գրված, թե իմ պաշտպանյալը պիտի կաֆելի հաստություն չափեր: “Շինարարությունում կա տեխնիկական հսկիչ, հետևաբար հենց նա էլ պիտի պատասխան տա, անկախ նրանից դա մեր տուննա, թե հանրային գրադարան”

Գոռ Քամալյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:Հոդվածով նախատեսված է մինչև 6 տարի ժամկետով: Պարոն Սիրունյանը այս գործում ներգրաված է հունվար ամսից,այսինք Գոռ Քամալյանի ձերբակալումից 4 ամիս հետո:

Պարոն Սիրունյանը հղում է կատարում օրենքին` ասելով, որ այս մեղադրանքը պետք է շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը ներկայացվի: Հարցին` որն է այդ կազմակերպությունը պարոն Սիրունյանը պատասխանեց. ” Որ ասեմ անունը չեմ հիշում կհավատաք”:

Փաստաբանը կարծում է, որ բոլոր առումներով խախտվել է օրենքը և իր պաշտպանյալը վաղուց պետք է ազատության մեջ լիներ և նրա փոխարեն ձերբակալվեր իրական մեղավորը “Աստծուն փառք չեմ ուզում որևէ մեկը նստի, բայց ինչ անեմ` նչ որ մեկը պետք է պատասխան տա” :

Henaran.am-ի հարցին` քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանն արդյոք առնչություն ունի այս գործին, պարոն Սիրունյանը պատասխանեց. “Իհարկե, իր ենթակայի անփութությունը իրենից է գալիս, եթե Գոռ Քամալյանը մեղադրվում է ուրեմն նախարարն էլ է մեղավոր”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ