08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

10 տարեկան աղջիկ երեխայի աչքի առաջ սպանվեց 2 անչափահաս երեխաների հայրը. պատգամավորը խոսեց

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի /նա կապվում է սպանված “Շեկոյի` Արտյոմ Կարապետյանի հետ-խմբ./ գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է ապրիլի 23-ին Գյումրիի սկանդալային սպանությանը եւ դրա լուսաբանմանը: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. Այս ապրիլի 23-ին Գյումրիում կատարվեց մի դեպք, որը որակվեց և պատմության մեջ կմնա որպես ամկոտ սպանություն: Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առաջ, […]

Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Գազայի հատվածի գրոհայինները հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Զոհեր չեն եղել: Պաղեստինյան հրթիռը պայթել է իսրայելական բնակավայրերից հեռու, գրում է “Новая политика”-ն: Առայժմ պաղեստինյան խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար: Կիրակի Իսրայելն էր ավիահարված իրականացրել պաղեստինյան ռազմական խմբավորման բազայի վրա` ի պատասխան նմանատիպ մեկ այլ միջադեպի:

Սյունիքը կկանգնի թրքացման վտանգի առաջ /վիդեո/

ԵՊՀ ռազմավարական կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը սեփական հետազոտությունների արդյունքում եկել է եզրակացության, որ Իրանի Արևելյան Ատրպատականի ոչխարները Հայաստան բերելու դեպքում ռազմավարական տեսանկունից վտանգավորության աստիճանը ավելի մեծ է, քան էկոլոգիական: Վահան Միրաքյանը համոզված է, որ եթե Սյունիքի հողերից 50 հազար հեկտար տրվի այսպես կոչված թրքախոս պարսիկներին, ապա վարձակալական պայմանագրով տրված հողերը կարող են դառնալ նվիրատվության պես […]

Կոռուպցիայի դեմ պայքարելու փորձեր անում են կոռուպցիայի մեջ թաթախվածները

Այո’, համաձայն եմ շատ-շատերի հետ, որ մեր պետական կառավարման համակարգում, մեր հասարակական-քաղաքական կյանքում լուրջ եւ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, առանց որի մեր պետական բոլոր ծրագրերը, մեր համազգային, պետական խնդիրները, մեր ապագան, հետագա զարգացումը ի սկզբանե դատապարտված է ձախողման:  Վարչական ապարատի որոշ կառույցների անձեռնահասությունը, հաճախ նաեւ անգործունեությունը կամ աշխատելը` այնքանով-որքանով սկզբունքով, որպեսզի չզրկվեն պաշտոնից, լծակներից, գռփելու-չռփելու, […]

Այսօր պարի միջազգային օրն է /վիդեո/

Այսօր աշխարհի բոլոր պարողները նշում են իրենց տոնը: 1982-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` նշվում է պարի միջազգային օրը:  Օրը պատահական չէ ընտրված: Ապրիլի 29-ին ֆրանսիացի պարուսույց Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրն է` բարեփոխիչ եւ խորեոգրաֆիկ մշակույթի վարպետ, ով պատմության մեջ մնաց “ժամանակակից բալետի հայր” անունով: Ժան-Ժորժ Նովերը պարուսույց Դյուպերի աշակերտն էր: Նախ հանդես էր գալիս որպես պարող, այնուհետեւ` […]

Հրանուշ Հակոբյանը մեկնաբանում է Հունաստանում հայ երիտասարդների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու միջադեպը /վիդեո/

”Մենք նույն օրը ճշտել ենք` որևէ խնդիր չկա, որևէ մեկին չեն դատել, չեն բռնել, որևէ մեկը չի տուժել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով ապրիլի 24-ին Հունաստանում տեղի ունեցած միջադեպին, երբ Թուրքիայի հյուպատոսության առջև հայերի կազմակերպած ակցիան հույն ոստիկանները ցրել են արցունքաբեր գազով: Տիկին Հակոբյանը բացատրեց, որ թուրքական դեսպանատունը միշտ պահանջում է, որ […]

Նախարարի աթոռին հրաժեշտ կտա /վիդեո/

”Ես օրվա ընթացքում մոտ 8-ից 10 հանդիպում եմ ունենում, և այնպես չեմ անում, որ գան 100-200 հոգի: Իհարկե, կարող ենք շատ ավելի մարդ ապահովել, բայց չենք անում: Բակային հանդիպումը նրանով է քաղցր, որ քիչ մարդիկ լինեն”,- ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչով […]

“Դուրներտ չի գալիս, ս… էղեք … “. հույսները նախագահն է

Ներկայացնում ենք “Հենարանի” խմբագրությունում ստացված բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահին` առանց խմբագրման եը ամբողջությամբ: Հարգելի խմբագրություն: Ինչպես ասում են “դանակը ոսկոռին է հասել” և մենք որոշել ենք այլևս չլռել և դիմել նախագահին մեր վիճակը թեթևացնելու խնդրանքվ: Եթե հնարավոր է, խնդրում ենք հրապարակել մեր նամակը, քանի որ եթե նախագահը  մեր խնդրին լուծում չտա, ապա այս հարցին […]

Ինդոնեզիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարությունը

Ինդոնեզիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների  հայտարարությունը:  Ի պատասխան հարցմանը, թե ճշմարիտ է արդյոք այն, որ ինդոնեզական իշխանությունները չեն թույլատրել` Ջակարտայում Հայաստանի դեսպանատուն բացել, Կիեւում Ինդոնեզիայի դեսպանատնից, որը հավատարմագրված է Հաաստանի հետ համատեղ, հաղորդել են. -Դեռեւս այս տարվա սկզբին Երեւանում կայացել է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ համաձայնությունը: -Ինդոնեզիայի խորհրդարանի ղեկավարը որեւէ հայտարարություն Ջակարտայում Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի