08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Պետք չի նամակ գրել ռուսաց թագավորին /վիդեո/

“Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, չգիտես ինչու մոդայիկ  է դարձել Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկելը: “Չի կարելի   վերցնել մարդու հայտարարագիրը ու ասել, թե սա փաստ է, պետք է նրան դատի տալ՝ սխալ է: Իհարկե ես չեմ ասում՝ նա այդ ամենը արդար ճանապարհով է վաստակել: Այն կազմակերպությունները, որոնք ուղղակի այսպես են վարվում, դառնում […]

Օսկանյանի պատճառով /վիդեո/

Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ նախորդ ընտրությունների հետ համեմատած առաջխաղացում կա նախընտրական քարոզչությունում: Եթե նախկինում թեկնածուները գալիս էին իրենց բակն ու տեսնելով Արշակյան ազգանունը` գնում էին, հիմա այլ է: “Բարեւում են, մտնում են մեր տուն, ծրագրերը տալիս են ու տեղեկացնում են իրենց հանդիպման մասին”,-պատմեց Արշակյանը` նկատելով, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն […]

Մահափորձ` վարչապետի դեմ

Դամասկոսում հարձակվել են Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալկիի վրա: Անհայտ անձինք ռումբ են պայթեցրել ալ-Հալկիի ավտոշարասյան մոտ: Պայթյունի արդյունքում զհովել է վարչապետի թինկապահը, հաղորդում է “AFP”-ը: Լիբանանյան  “Ալ-Մայադին” հեռուստաալիքի տվյալներով` 6 մարդ է զոհվել: “Reuters”-ի հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում գտնվող Մեզե թաղամասում: Գործակալության տվյալներով` պայթյունի թիրախը հենց վարչապետն է եղել եւ, ամենայն հավանականությամբ, […]

Հաշվել են ԲՀԿ-ի առաջին երեքի միլիոնները

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների գույքին և եկամուտներին “Փաստինֆո”-ն ավելի վաղ անդրադարձել է՝ հիմք ընդունելով ԱԺ պատգամավորության թեկնածուների կարգավիճակում  մեկ տարի առաջ նրանց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԱԺ պատգամավորական պարտականությունները ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Սակայն, հաշվի առնելով, որ […]

Մեր մշակույթը ամորձատվում է

Այսօր, պարի միջազգային օրվա կապակցությամբ “ Կարին” ազգագրական երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հանդիպեց լրագրողների հետ` մեկ անգամ էլ առիթ ստեղծվեց հանրության ուշադրությունը հրավիրելու ազգագրական պարի խնդիրների վրա: ”Յուրաքանչյուր մշակույթ լինի դա ժամանակակից, թե ավանդական իր հիմքում ունի ազգային դիմագիծ”,-ասաց Գինոյանը, հավելելով, որ այսօր հսկայական թվով երիտասարդներ մեծ սիրով զբաղվում են ազգագրական և […]

՛՛Հանրապետականը՛՛ ոչինչ չունի թաքցնելու. “Մարտի 1-ի” հանձնաժողովի մասին նախագիծը հետաձգվեց

Ազգային ժողովի օրակարգում այսօր 2008 թվական մարտի մեկից երկուսը Երևանում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի և Գլխավոր Դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցն է: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ […]

Պարզվեց` դա ոչ թե “նոկաուտ” էր, այլ “նոկդաուն”. Սաակաշվիլի

“Ազգային Միացյալ շարժումը” Վրաստանում նախորդ տարվա աշնանը կայացած ընտրություններից ի վեր “լուրջ նոկդաուն” է ապրել”,-խոստովանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, սակայն նրա խոսքով` պարզվեց, որ դա “նոկաուտ” չէր, եւ կուսակցությունը աստիճանաբար ոտքի է կանգնում: Այս հայտարարությունը Սաակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Նախագահի խոսքով` ապրիլի 19-ին կայացած լավ կազմակերպված ակցիաները եւ միջանկյալ ընտրությունները, որոնցում “Միացյալ […]

Վարդան Ղուկասյանը` “Դոգը” հեռացվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրված  խորհրդակցությունում քննարկել  է ապրիլի 27-ին, “Հետք”-ի լրագրող Անի Հովհաննիսյանի եւ ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջեւ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վերջինս քաշքշում եւ վիրավորում է լրագրողին: Միջադեպի առիթով  նշանակվել էր նաեւ ծառայողական քննություն: Արդյուքնում  Վարդան Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից:

Ցույցեր արեք. Փստանջյանի խորհուրդը ԱԺ նախագահին

Այսօր` ապրիլի 29-ին Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Նախքան օրակարգի հաստատումը ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակման համար ձայն խնդրեց. ՛՛Բարև Երևան: Պարոն Աբրահամյան, կցանկանայի ձեզանից պարզել Ցեղասպանության 98-ամյա տարելիցը տեղի ունեցավ , սակայն մինչ այս պահը այդ խայտառակ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, տեղաշարժ չկա: Ի՞նչ գործունեություն եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի