24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարզվեց` դա ոչ թե “նոկաուտ” էր, այլ “նոկդաուն”. Սաակաշվիլի

“Ազգային Միացյալ շարժումը” Վրաստանում նախորդ տարվա աշնանը կայացած ընտրություններից ի վեր “լուրջ նոկդաուն” է ապրել”,-խոստովանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, սակայն նրա խոսքով` պարզվեց, որ դա “նոկաուտ” չէր, եւ կուսակցությունը աստիճանաբար ոտքի է կանգնում:

Այս հայտարարությունը Սաակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Նախագահի խոսքով` ապրիլի 19-ին կայացած լավ կազմակերպված ակցիաները եւ միջանկյալ ընտրությունները, որոնցում “Միացյալ Ազգային շարժումը” իսկապես պայքարի մեջ է մտել, ցույց են տվել, որ շարժումը լավ հնարավորություններ ունի մասնակցելու “հանուն Վրաստանի փրկության” պայքարին:

Նշենք, որ ապրիլի 27-ին Վրաստանի 3 շրջաններում կայացել են երկրի խորհրդարանի նախնական ընտրությունները, որոնց արդյունքների համաձայն վստահ հաղթանակ են տարել “Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածուները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ