Պետք է վերջ տալ. Հովիկ Աբրահամյանը՝ կառավարությանը

”Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, դրան պետք է վերջ տալ, քանզի տնտեսվարողները դժգոհում են: Պետք է բոլոր փոփոխություններն անել և նոր ներկայացնել հարկային օրենսգիրքը՛՛,-այսօր Ազգային ժողովում դիմելով Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՛՛Հարկային միասնական օրենսգիրք պետք է վերջապես տպագրել, եթե միջոցներ չկան, տեսնենք՝ որտեղից հայթայթենք միջոցներ՛՛,-հավելեց ԱԺ նախագահը: […]