17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհրդի հայտարարությունը

Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդը 2013 թվականի ապրիլի 26-ին Երևանում գումարած նիստի ընթացքում անցկացրած քաղաքական քննարկումների և ընդունած որոշումների հիման վրա հայտարարում է.

 Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդը հաստատում է, որ Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) հետևանքների վերացման համար անհրաժեշտ է ոչ միայն գործված ահռելի ոճիրին տալ համապատասխան քաղաքական և իրավական գնահատական, այլև իրականացնել պատմական արդարություն` առաջին հերթին արևմտահայության ընդհատված հազարամյակների գոյությունը  նրա պատմական հայրենիքում վերականգնելու միջոցով: :

 Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդը նկատում է, որ Թուրքիայի Հանրապետությունը վերջին տասնամյակում գնում է ժողովրդավարական արժեքների հաստատման և երկրի բնակչության մաս կազմող բոլոր ժողովուրդների միջև ազգային հաշտության կայացման ուղղությամբ: Այդ իմաստով, Արևմտահայերի Ազգային Համագումարը անշրջանցելի և անհրաժեշտ է համարում Հայկական հարցի լուծման հետ կապված համապատասխան միջոցառումները` ժողովրդավարացող և ազատականացող Թուրքիայի կառուցման և կայացման համար տարվող գործընթացներում:

 Որպես Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների իրավունքների և շահերի համար պայքարող, Փարիզում գրանցված միջազգային ոչ–կառավարական կազմակերպության գործադիր մարմին, կոչ ենք ուղղում Թուրքիայի ժողովրդավարական ազատական արժեքներ կրող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ առաջադեմ մտավորականներին, հասարակական գործիչներին, կազմակերպություններին և Թուրքիայի բոլոր գիտակից ու պատասխանատու քաղաքացիներին՝ Արևմտահայոց Ազգային Համագումարի հետ միասին լծվել 1915 թվականից առ այսօր աշխարհասփյուռ և հայրենակորուստ դարձած արևմտահայոց բոլոր իրավունքների վերականգնման, կրած բարոյական, նյութական և տարածքային վնասների ճանաչման և հատուցման գործին:

 Երևան, 26 ապրիլի, 2011

 Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդ

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ