15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ. դատապարտում են

Երեկ` ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում “Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:

“Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելոճը եւ ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու եւ պատասխանատվության      ենթարկելու սադրիչներին, ինչպես նաեւ ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը եւ մասնակիցների անվտանգությունը:

 

“Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի շտաբ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ