20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հզոր պայթյուն Պրահայում /վիդեո/

Պրահայի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում շենք է փլուզվել: Ավերակների տակ հնարավոր է, որ մարդիկ կան: Զոհերի մասին դեռեւս տեղեկություն չի հաղորդվում, վիրավորները, ըստ վերջին տվյալների, 40-ն են, հաղորդում է “Associated Press”-ը:

Դեպքը տեղի է ունեցել Դիվադելնի փողոցում: Իրավապահ մարմիններն առայժմ չեն խոսում պայթյունի պատճառների մասին: Ըստ որոշ տվյալների` պատճառը գազի արտահոսքն է:

Դեպքի վայրը շրջափակել են ոստիկանները: Մասամբ տուժել է նաեւ Պրահայի Ազգային թատրոնի շենքը: Հարեւան բոլոր շինությունների պատուհանները ջարդվել են, էվակուցվել է Կառլովի համալսարանի սոցիոլոգիական ֆակուլտետի շենքը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ