04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեր մշակույթը ամորձատվում է

Այսօր, պարի միջազգային օրվա կապակցությամբ “ Կարին” ազգագրական երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հանդիպեց լրագրողների հետ` մեկ անգամ էլ առիթ ստեղծվեց հանրության ուշադրությունը հրավիրելու ազգագրական պարի խնդիրների վրա:

”Յուրաքանչյուր մշակույթ լինի դա ժամանակակից, թե ավանդական իր հիմքում ունի ազգային դիմագիծ”,-ասաց Գինոյանը, հավելելով, որ այսօր հսկայական թվով երիտասարդներ մեծ սիրով զբաղվում են ազգագրական և ժողովրդական պարերով:

Գինոսյանի ղեկավարած ”Կարինը”  ամեն տարի մասնակցում է դեռևս միակ ազգագրական փառատոնին, որը ոչ մի հովանավոր չունի. “Դա Հայաստանում միակ ավանդական ազգային գաղափարախոսությամբ մշակութային փառատոնն է, որը սակայն մատնված է անտերության”:

Պարուսույցի կարծիքով` հեռուստատեսությամբ երբեմն-երբեմն անցկացվող ժողովրդական պարերի մրցույթները իրականում շատ հեռու են իսկական ժողովրդական պարերից:

“Ժողովրդական պարերը սովետական ծագմամբ պարեր են և ոչ մի կապ չունեն իսկական ավանդական մշակույթի հետ: Իսկական յարխուշտա տեսնելու համար Աշնակ գնալ է պետք: Բեմադրել հորինված պարը և անունը դնել ժողովրդական պար, ոչ միայն ծիծաղել է, այլ հանցագործություն ավանդական մշակույթի հանդեպ: Խաչատուր Ավետիսյանի երաժշտության տակ պար են բեմադրում անունը դնում են ժողովրդական”:

Գագիկ Գինոսյանը պարարվեստի հանդեպ անտարբեր պաշտոնյաներին հիշեցնում է Մեծն Կոմիտասի խոսքերը. “Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը, գոնե Կոմիտասին հավատան”:

Պարի պատմությամբ հետաքրքրվողներին նա տեղեկացնում է, որ Հայաստանում ամենահին ազգագրական համույթը Մարո Մուրադյանի կողմից ստեղծված “Մարաթուք”  համույթն է:

Գագիկ Գինոսյանը ցավ է ապրում, որ այսօր Հայաստանում զարգացում չի ապրում ռազմապարը: Նա ծրագրեր է ներկայացրել մշակույթի նախարարություն կապված ազգագրության պետական թատրոն ստուդիայի ստեղծման հետ , սակայն մշակույթի նախարարությունը մերժել է ֆինանսական աջակցության պակասի պատճառով:

“Երկրում ջիպերի տեղատարափ է, բայց ինչը վերաբերվում է ազգայինին ամեն բան միանգամից չքանում է”,-վրդովվում է ավանդական պարի ջատագովը:

Չնայած համատարած անտարբերությանը, Գագիկ Գինոսյանը իր առաքելությունն է համարում  ռազմապարերի վերադարձը կազմակերպելը. “Մեր մշակույթը ամորձատվում է 70 տարի շարունակ: Հիմա պետք է վերադարձնել այն մշակույթը, որը իր մեջ ոգի ուներ, որը իսկապես որձ էր”,-“Հենարան” ակումբի հյուրը չի հանձնվելու` շարունակելու է այս ուղղությամբ համառորեն պայքարել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ