18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախարարի աթոռին հրաժեշտ կտա /վիդեո/

”Ես օրվա ընթացքում մոտ 8-ից 10 հանդիպում եմ ունենում, և այնպես չեմ անում, որ գան 100-200 հոգի: Իհարկե, կարող ենք շատ ավելի մարդ ապահովել, բայց չենք անում: Բակային հանդիպումը նրանով է քաղցր, որ քիչ մարդիկ լինեն”,- ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչով է պայմանավորում, որ իր հանդիպումներին մարդկանց թիվը սակավ է: Նա նշեց, որ եթե անգամ հանդիպմանը գա մեկ քաղաքացի, իր ծրագրերը պատրաստ է ներկայացնել :

Արմեն Երիցյանը դժգոհ չէ գործող քաղաքապետի թիմից, և որպես “իսկական տղամարդ”` ասում է, որ քաղաքապետն աշխատել է: ”Իսկականն այն տղամարդն է, որ ասում է մարդիկ արել են, աշխատել են իրանց գյորա, ես ավելին կարող եմ անել: Ես ասում եմ` կեցցեն, նորմալ մարդիկ աշխատում են, բայց ես ավելին կարող եմ անել: Ասում եմ` ինձ ընտրեք, որ տեսնեք` ավելին որն է: Իմ ավելին ավելի ավելի է”,-շեշտեց ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ հաղթելու դեպքում հրաժարական է տալու և ստանձնելու է քաղաքապետի պաշտոնը:

”Կարող ա ես նախարար էլ չլինեմ,-ասաց,-բա ինչի եմ առաջադրվել, ինչի համար եմ եկել այսքան չարչարվում, կարող ա՞ բան ու գործ չունեմ: Ես այդպիսի՞ տղամարդու տպավորություն եմ թողնում ձեզ վրա, որ ինձ կարող են հանձնարարել, որ ես գամ ինչ-որ ելույթներ ունենամ: Եթե ես ընտրվեցի քաղաքապետ, ուրեմն լինելու եմ ձեր քաղաքապետը”:

Հարցին, թե ընտրվելու դեպքում քաղաքապետարանում կադրային ջա՞րդ է անելու, Երիցյանը պատասխանեց.

”Չէ, ես երբ նշանակվեցի ԱԻ նախարար, կադրային ջարդ չեմ արել. թիմը պետք է ձևավորել հենց տեղում: Չաշխատող մարդ չկա, յուրաքանչյուրին պետք է ասել` ինչով է զբաղվում, եթե մեկը լինի թամբալ, իր ճանապարհը ցույց կտանք դեպի ելք”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ