16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր պարի միջազգային օրն է /վիդեո/

Այսօր աշխարհի բոլոր պարողները նշում են իրենց տոնը: 1982-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` նշվում է պարի միջազգային օրը: 

Օրը պատահական չէ ընտրված: Ապրիլի 29-ին ֆրանսիացի պարուսույց Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրն է` բարեփոխիչ եւ խորեոգրաֆիկ մշակույթի վարպետ, ով պատմության մեջ մնաց “ժամանակակից բալետի հայր” անունով:

Ժան-Ժորժ Նովերը պարուսույց Դյուպերի աշակերտն էր: Նախ հանդես էր գալիս որպես պարող, այնուհետեւ` որպես Լոնդոնի “Դրուրի Լեյն” բալետային խմբի ղեկավար: Նովերը մշակել է հերոսական բալետի եւ ողբերգություն բալետի սկզբունքները:

Այս օրն իրենց մասնագիտական տոնն են նշում օպերայի եւ բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը, ժամանակակից բալետի եւ ազգային պարերի անսամբլները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ