08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սյունիքը կկանգնի թրքացման վտանգի առաջ /վիդեո/

ԵՊՀ ռազմավարական կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը սեփական հետազոտությունների արդյունքում եկել է եզրակացության, որ Իրանի Արևելյան Ատրպատականի ոչխարները Հայաստան բերելու դեպքում ռազմավարական տեսանկունից վտանգավորության աստիճանը ավելի մեծ է, քան էկոլոգիական:

Վահան Միրաքյանը համոզված է, որ եթե Սյունիքի հողերից 50 հազար հեկտար տրվի այսպես կոչված թրքախոս պարսիկներին, ապա վարձակալական պայմանագրով տրված հողերը կարող են դառնալ նվիրատվության պես մի բան.

”Անվտանգության տեսանկյունից վտանգները 2 մասի կարելի է բաժանել: Առաջինը դեմոգրաֆիական վտանգ կա: Իրանը բնակչության թվով շատ արագ աճող երկրներից է, այս պահի դրությամբ արդեն 75 միլիոն բնակչություն ունի ու գիտենք, թե քոչվոր ցեղերը որքան արագ են աճում: Մոտավոր հաշվարկներով 5-10 հազար մարդ պիտի տեղափոխվի այստեղ, 2 000 հեկտար հող տրամադրվում է միայն նրանց բնակեցման համար”,-Henaran.am-ի հետ իր դիտարկումներով կիսվեց ռազմավարական հետազոտությունների մասնագետը:

“5-10 հազար մարդը կարող է 10 տարի հետո կրկնապատկվել: Ստացվում է, որ մենք Սյունիքը կանգնեցնում ենք թրքացման վտանգի առաջ”: Վահրամ Միրաքյանի դիտարկմամբ թրքախոս իրանցիներ չկան, իրականում դրանք ազերիներ են:

Եվ կարճաժամկետ, և երկարաժամկետ պայմանագրի դեպքում ըստ Վահան Միրաքյանի` վտանգավորության աստիճանը չի նվազում:

Ի դեպ, Սյունիքի մարզպետարանը ոչ հերքում, ոչ հաստատում է 50 հազար հեկտար հող Իրանին վարձակալության տալու մասին տեւական ժամանակ շրձանառվող տեղեկությունը: Մինչդեռ Հայաստանում Իրանի դեսպանությունը չի հերքում, որ ծրագիրը հուշագրի փուլում է: Իրանը դրական արձագանք է ակնկալում:

Վահրամ Միրաքյանի հետ զրույցի մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ