16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Դուրներտ չի գալիս, ս… էղեք … “. հույսները նախագահն է

Ներկայացնում ենք “Հենարանի” խմբագրությունում ստացված բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահին` առանց խմբագրման եը ամբողջությամբ:

Հարգելի խմբագրություն:
Ինչպես ասում են “դանակը ոսկոռին է հասել” և մենք որոշել ենք այլևս չլռել և դիմել նախագահին մեր վիճակը թեթևացնելու խնդրանքվ: Եթե հնարավոր է, խնդրում ենք հրապարակել մեր նամակը, քանի որ եթե նախագահը  մեր խնդրին լուծում չտա, ապա այս հարցին  լուծում տալ չի կարող ոչ ոք:

                                                     “ՓԵԹԱԿ”  տոնավաճառի աշխատակիցների նամակը
ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ

Ետևում մնացին նախագահական ընտրությունները  և իհարկե մենք էլ բոլորի նման անցել ենք ամենօրյա մեր աշխատանքին: Ձեր նախընտրական ծրագրերում շատ լավ և խոստումնալից կարգախոսներ կային և դրանց մեջ, իհարկե «ապահով Հայաստան»  կառուցելու Ձեր պատրաստակամությունը, սակայն խնդրում ենք պարզաբանել թէ ում համար եք Դուք պատրաստվում ապահով Հայաստան կառուցել – մեզ `սովորական աշխատավորներիս – (այսինքը ժողովրդի 99 տոկոսի համար), թէ մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի նման մեծահարուստների- (այսինքը ժողովրդի մեկ տոկոսի համար):

Բանը նրանում է, որ մենք` “Փեթակ” տոնավաճառի ավելի քան քառասուն աշխատակիցներս մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի հանձնարարությամբ եկել և միաձայն ընտրել ենք Ձեզ, սակայն նա իր դեռ իր տված հին խոստումները  դեռ չկատարած հիմա էլ նորից  ուզում է ոչխարի հոտի նման մեզ քշել քաղաքապետի ընտրություններին մասնակցելու և Տարոն Մարգարյանին ձայն տալու համար, մոռանալով որ դեռ նախագահական ընտրություններից խոստացածները չի կատարել: Իհարկե նրա այդ գործելաոճին վաղուց էինք ծանոթ, բայց չէինք սպասում որ այս անգամ էլ կխոստանա ու կխափի:

Բանը նրանում է, որ մենք` գրեթե քառասուն մարդով – բեռնակիրներ, ավտոկանգառի հսկիչներ, հավաքարարներ, սանտեխնիկներ և այլ աշխատակիցներ, աշխատելով “Փեթակ”-ում փաստացի գտնվում ենք ճորտի կարգավիճակում և քանի, դեռ մեր ղեկավարը Ձեր աշխատակիցն է այդպես էլ մնալու ենք ճորտի կարգավիճակում`- զրկված “ապահով ծերություն” ունենալու տարրական իրավունքից, քանի որ ոչ ոք չի համարձակվում խառնվել “Փեթակի” գործերին:

Վիճակը կարող եք անձամբ Դուք շտկել և մեզ այդ վիճակից ազատագրելու քայլեր անել, քանի որ ինչպես նշեցինք, ուրիշ ոչ մեկը չի համարձակվելու նախագահի պալատում աշխատող պաշտոնյայի  նկատմամբ  գործողություններ անել:

Խնդիրը նրանում է, որ  մեզնից ոչ մեկը որպես աշխատակից ձևակերպված չէ: Կան մարդիք, որոնք “Փեթակ “-ում  աշխատում են հենց հիմնադրման օրից և առ այսօր որևիցե ձևով ձևակերպված չեն: Երկար ժամանակ մենք ուրախանում էինք երբ Գրիգորյանն  ասում էր «գնացեք  արխային  աշխատեք – ոչ հարկայինը, ոչ մաքսայինը ոչ էլ շեստոյը իրավունք չունեն  մտնեն  “Փեթակ” -ը ստուգեն” , սակայն հետագայում հասկացանք, որ դա ոչ թէ մեր օգտին է այլ հսկայական վնաս է մեզ:  

Իրականում, որպես գործատու, մեր փոխարեն հարկերը պետք է վճարեր «Փեթակ» -ը և եթե մենք օրինական ձևակերպված լինեինք միևնույն է պետք է ստանայինք այն նույն չափի գումարը, ինչ որ ստացել ենք առանց ձևակերպված լինելու: Պարզապես, այդ դեպքում մենք էլ կկարողանաինք մարդավայել թոշակի գնալ, կամ հիվանդության նպաստ ստանալ կամ ապառիկ եղանակով ապրանք ձեռք բերել խանութից, կամ բանկից վարկ վերցնել: Հիմա մենք այդ բոլորից զրկված ենք:

 Երբ ընթացքում այդ հարցով դիմողներ էին լինում  Գրիգորյան Վարուժին, նրա պատասխանը հետևյալն էր- «Սա իմ սեփական հիմնարկն է և ով չի ուզում, ում ձեռ չի տալիս թող ս… լինի ստեղից: Ինչ կարող էս ասել: Մարդը ձեռքն է գցել այս յուղոտ պատառը ու սեփականացրել, իսկ թոշակի գնացող աշխատակիցներին էլ ասում է “դուրներտ չի գալիս ս… եղեք այստեղից”:

Առավել համառներին , իսկապես ազատում էին աշխատանքից , իսկ մյուսներն էլ տեսնելով աշխատանքից ազատվածներին , այլևս չէին համարձակվում ձայն հանել:  Վիճակը ավելի բարդացավ երբ Գրիգորյան Վարուժանը դարձավ Ձեր պալատի աշխատող: Հիմա “Փեթակ”–ի տնօրեն է նշանակել մի անկապ մարդու, (որը իր ասելով անհրաժեշտության դեպքում պետք է իր փոխարեն բանտ նստի) և “Փեթակ”-ը շարունակվում է ղեկավարվել, ավելի անմարդկային և ճորտատիրական եղանակներով:

Այս նամակը Ձեզ ենք ուղղում  լրատվամիջոցների միջոցով` բաց նամակի տեսքով և հաշվի առնելով որ մատնությունը  “Փեթակ “-ում շատ հարգի երևույթ է, չենք կարող համաձայնվել, որ մեր անունները հայտնի դառնան մեզ նսեմացնողին , ուստի խնդրելու ենք լրատվամիջոցներին մեր անունները չհրապարակել նամակի տակ: Խնդրւմ ենք կարգադրեք որ նա մեզ սահմանված ձևով ձևակերպի որպես նորմալ աշխատակիցներ, դրանից բխող հետևանքներով և ոչ մեկին չազատի աշխատանքից այս նամակի պատճառով:

Հարգանքներով “Փեթակ” տոնավաճառի աշխատակիցներ:

Հ.Գ. Աշխատակիցների խնդրանքով չենք հրապարակում նրանց անունները:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ