17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարելու փորձեր անում են կոռուպցիայի մեջ թաթախվածները

Այո’, համաձայն եմ շատ-շատերի հետ, որ մեր պետական կառավարման համակարգում, մեր հասարակական-քաղաքական կյանքում լուրջ եւ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, առանց որի մեր պետական բոլոր ծրագրերը, մեր համազգային, պետական խնդիրները, մեր ապագան, հետագա զարգացումը ի սկզբանե դատապարտված է ձախողման: 

Վարչական ապարատի որոշ կառույցների անձեռնահասությունը, հաճախ նաեւ անգործունեությունը կամ աշխատելը` այնքանով-որքանով սկզբունքով, որպեսզի չզրկվեն պաշտոնից, լծակներից, գռփելու-չռփելու, շորթելու հնարավորությունից, միանշանակ տանում է փակուղու…

Ի՞նչ է ստացվում…Շատ հաճախ կոռուպցիայի դեմ պայքարելու փորձեր են անում կոռուպցիայի մեջ թաթախվածները, գռփող, շորթողները` իրենց նմանների, ավելի փոքրերի դեմ, հղփացածները`իրենց նմանների…Լա’վ, հետո՞…Է’, ինչ, որտեղից այդքան ազնիվ, պետական մտածողության տեր կադրեր ճարես, ինչ սկզբունքով կատարես կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, երբ սկսած խորհրդային տարիներից քաղաքացին մանկուց դաստիարակվում էր այդ հոգեբանությամբ, երբ ընտանիքից, դպրոցից սկսած տեսնում էր այդ խաբեությունն ու գաղջ մթնոլորտը…Դե իհարկե, այն իր զարգացումը ստացավ նաեւ 90-ականներից հետո:

Լկտիությունը, խաբելու, քցելու տենդը այնքան է խորացել ազգիս մեջ, որ արդեն միջազգային մակարդակների է հասնում… Օրինակները շատ են, նշեմ ամենավերջինը` Վրաստանի Հայաստանին վերադարձված կարտոֆիլը… Վրաստանի մաքսային ծառայությունները 12000 կգ անորակ, վարակված կարտոֆիլով լցված ավտոշարասյունը “հետ շպրտեց” Հայաստան: Իսկ ի՞նչ է, Հայաստանում մաքսային ծառայություն, համապատասխան լաբորատոր ստուգում չի՞ անցկացվում…

Չէ’, մենք ուղղակի շատ շուստրի ենք, անազնիվ, մենք ունենք անազնիվ կադրեր` ընտրված “լավ տղա” կատեգորիայից, հաստավիզ, տրակտորի “ցեպը” վզներին…Չէ’, մենք ուղղակի սիրում ենք խաբենք ուրիշներին եւ ինքներս մեզ, մենք` հայերս, արդեն խաբելուց, քցելուց “կայֆ ենք բռնում”…

Սա լուրջ հիվանդություն է, լուրջ ահազանգ եւ բնականաբար լուրջ մոտեցումներ է պահանջում…
Վերջին քսան տարում հետեւողականորեն հասարակությունը աղճատվել է, ձեւափոխվել, ձեւախեղվել, արժեզրկվել… Ձեւավորվել է մի հասարակություն, որտեղ մի մասը քրեականացված է, մեծ մասը հիվանդագին քաղաքականացված, իսկ զգալի հատվածը ապատիայի եւ անտարբերության մեջ է…

Իհարկե, վերջին տարիներին որոշ քայլեր, փորձեր արվում են իրավիճակը շտկելու, այս հիվանդագին դրությունից դուրս գալու ուղղությամբ: Փորձ է արվում որոշ դեպքերում առանձին պաշտոնյաների կալանավորելու, ազատելու կամ պատժելու միջոցով շտկել իրավիճակը:

Սակայն, այս լուրջ խնդիրը շատ լուրջ մոտեցում եւ արմատական ու համակարգային լուծում է պահանջում… Արդեն իսկ հարկավոր է լուրջ, հեռանկարային ծրագրերի մշակում`սկսած ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, ԲՈՒՀ-ից , վերջացրած հասարկական-քաղաքական, քաղաքացիական հարաբերությունների նորացման, ձեւավորման իրականացման ուղղությամբ:

Մինչդեռ, եղած կադրային ապարատով այդ ամենը դժվար է իրականացնել, կատարել էական փոփոխություններ եւ անհրաժեշտ միջավայր ձեւավորել, իսպառ բացառել համանման երեւույթները…
Այս գործին պետք է լծվենք բոլորս, սա միայն իշխանությունների խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը ֆեյսբուքյան հանրագրից

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ