08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2013

Սմարթֆոնն արդեն կարելի է կառավարել աչքերով /վիդեո/

Դանիական “The Eye Tribe” ընկերությունը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս  սմարթֆոնը կառավարել աչքերի օգնությամբ: “Android” մշակողները այն կարող են ստանալ 2013-ի հունիսին:  Օգտատերն աչքերի միջոցով կարող է թերթել էջեր, սեղմել հղումները, խաղեր խաղալ եւ նման այլ գործողություններ կատարել հեռախոսով կամ պլանշետով: Տեխնոլոգիան նախատեսում է լուսարձակի օգտագործում, որը օգտատիրոջ աչքին ինֆրակարմիր լույս է պռոյեկտում: Այնուհետեւ […]

Սեյսմիկ ակտիվությունը Հայաստանում սովորականից բարձր չէ

Ապրիլի 16-ին Իրան-Պակիստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մագինտուտը 7.8 է` 10 բալ: Երկրաշարժի արդյունքում 40 զոհ է եղել և հարյուրից ավելի ավերածություն: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում տեղեկացրեց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Հայաստանում վերջին երկրաշարժը զգացվել է ապրիլի 18-ին Կապանում և Ջերմուկում 3-4 բալ ուժգնությամբ:  Պետրոսյանը նշեց, որ վերջերս երկրաշարժեր են […]

Էպոսագետի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Սյս մասին տեղեկանում ենք է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին պատկանող իրավաբանական գրասենյակից։ “Սիրունյան” իրավաբանական գրասենյակի  տարածած հայտարարության մեջ նաև նշված է. “ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ”:    

Հեծանվավազք

Գարնան վերջին կիրակի օրը՝ մայիսի 26-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, “ՀԱՅԱՍԱ” երիտասարդական ՀԿ-ի և “ՀԵԾԱՆԻՎ+” ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի “Ճանաչիր Երևանը” երիտասարդական, սպորտային ծրագիրը:   Մրցույթ-հեծանվավազքին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, երիտասարդական խմբերի 5 հոգանոց թիմեր:   Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, ճանաչելի դարձնել Երևան քաղաքի հայտնի և անհայտ վայրերը, այգիները, շենքերը։ Այս կերպ […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի ազգային ՊՆ հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Լիտվայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:  Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության զարգացումը ավանդական դարձած այնպիսի […]

Հանցագործություն կատարող անչափահասների հիմնական տարիքը 14-18 է

2013թ.-ի առաջին եռամսյակում արձանագրվել է անչափահասների կողմից հանցագործության 80 դեպք:   Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 81 դեպք:   “Վերջին տարիներին արձանագրվում է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվի նվազում: […]

Յուլյա Տիմոշենկոն ազատ կարձակվի

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ կարձակվի ապրիլի 28-ին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ներման արժանացած նախկին ներքին գործերի նախարար Յուրի Լուցնեկոն` իր թվիթերյան միկրոբլոգում: Նշենք, որ ապրիլի 8-ին Տիմոշենկոյի փաստաբանները դիմել էին նախագահ Յանուկովիչին` իրենց պաշտպանյալին համաներման արժանացնելու խնդրանքով` հաշվի առնելով, որ դրանից մեկ օր առաջ` ապրիլի 7-ին, ներման էր […]

Նուշիկյանը ՀՀԿ չի ուզում /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը չի պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ ուղղությամբ չի մտածել: ”Անհրաժեշտություն այս պահին չկա, այդ ուղղությամբ չեմ մտածել: Չեմ կարծում, որ անպայման պետք է կուսակցական լինես, որ կատարես ինչ-որ աշխատանք` դրական”,-ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված այլ պատգամավորներ ևս կան ՀՀԿ խմբակցությունում, […]

Ոստիկանապետի երեսից թոռիս լեզուն կապ ընկավ /վիդեո/

“5 անագամ դատապարտված խուլիգանին ապտակելու համար տղայիս գլխին ուրիշ գործեր են փաթաթում”: Աբովյանի Առինջ գյուղից Երևան` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին տեսնելու հույսով  Արուսյակ Սահակյանը գալիս է ամեն հինգշաբթի: Արուսյակ Սահակյանը Henaran.am-ին պատմեց,որ իր տղան,որ վատառողջ է և 2 երեխաների հայր իրենց տանը ապտակել է գողացված հեռախոս վաճառողին: Ոստիկանությունը իսկական մեղավորներին բացահայտելու և պատժելու փոխարեն որոշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի