19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սեյսմիկ ակտիվությունը Հայաստանում սովորականից բարձր չէ

Ապրիլի 16-ին Իրան-Պակիստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մագինտուտը 7.8 է` 10 բալ: Երկրաշարժի արդյունքում 40 զոհ է եղել և հարյուրից ավելի ավերածություն: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում տեղեկացրեց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Հայաստանում վերջին երկրաշարժը զգացվել է ապրիլի 18-ին Կապանում և Ջերմուկում 3-4 բալ ուժգնությամբ: 

Պետրոսյանը նշեց, որ վերջերս երկրաշարժեր են լինում Պակիստանում ու Վրաստանում: Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանում սեյսմիկ ակտիվությունն ավելի բարձր է սովորականից, տարածաշրջանում սովորականից մի փոքր բարձր է: Պետրոսյանի խոսքով` երկրաշարժերը շարունակվում են հատկապես Վանում, սակայն չեն զգացվում Հայաստանում:

ԱԻՆ Սեյսմիկ ծառայության շենքերի և շինությունների սեյսմակայունության կենտրոնի բաժնի պետ Գուրգեն Նամալյանը հավելեց, որ աղետները ազգային անվտանգության հիմնախնդիրներից են: Նա կոչ արեց լրատվամիջոցներին արձագանքել նման դեպքերում, սակայն չահաբեկել հասարակությանը: 

Երևանում այժմ ստեղծվել է ուժեղ շարժումների ցանց, սեյսմիկ կայաններ են կառուցվել Երևանի չորս ծայրամասներում, մեկը՝ կենտրոնում և ուժեղ ցնցումների դեպքում երեքից-հինգ րոպեի ընթացքում տեղեկություն են ստանում:

Երևանի շենքերը հիմնականում ինը բալի հաշվարկով են կառուցված, սակայն 111 կարկասային շենք կա: Մոտ 7 բալ ուժգնությամբ ցնցումների դեպքում դրանք զանգվածային ավերածությունների կբերեն: Նման շենքերի վերանորոգման համար կառավարությանը ծրագրեր են առաջարկվում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով  դեռևս այս խնդիրը չի լուծվում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ