18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նուշիկյանը ՀՀԿ չի ուզում /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը չի պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ ուղղությամբ չի մտածել: ”Անհրաժեշտություն այս պահին չկա, այդ ուղղությամբ չեմ մտածել: Չեմ կարծում, որ անպայման պետք է կուսակցական լինես, որ կատարես ինչ-որ աշխատանք` դրական”,-ասաց պատգամավորը: 

Նա նշեց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված այլ պատգամավորներ ևս կան ՀՀԿ խմբակցությունում, սակայն նրանք ևս կուսակցականներ չեն: Հարցին, այսինքն` վա՞տ է կուսակցական լինելը, Նուշիկյանն արձագանքեց. 

”Ոչ, վատ չի, ժամանակին Կոմունիստական կուսակցության անդամ եմ եղել, բայց հիմա անհրաժեշտություն չեմ տեսնում”:

Նշենք, որ Նուշիկյանը թիվ տաս ընտրատարածքում պայքարում էր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Սարիբեկ Սուքիասյանի դեմ, և քիչ թվով ձայների առավելությամբ նա ընտրվեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ