21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանցագործություն կատարող անչափահասների հիմնական տարիքը 14-18 է

2013թ.-ի առաջին եռամսյակում արձանագրվել է անչափահասների կողմից հանցագործության 80 դեպք:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 81 դեպք:

 

“Վերջին տարիներին արձանագրվում է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվի նվազում: Արձանագրված 80 դեպքերից թվում շատ են գողության, մանր հափշտակության դեպքերը: Արձանագրվել է կողոպուտի 1 դեպք, խարդախության և խուլիգանության 2-ական դեպք և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք”,-ասաց Արթուր Վարդանյան:

 

Անչափահասների գործով բաժնի պետը հայտնեց, որ ներկա պահին անչափահասների կողմից հանցագործությունների նվազման նպատակով աշխատանքներ են տարվում բնակավայրերում, դպրոցներում, և շուտով Երևանի 13 ավագ դպրոցներում կսկսեն աշխատել ոստիկանական-տեսուչներ:

 

Նրա հաղորդմամբ, Աբովյանի ՔԿՀ-ում այժմ գտվում են 15-20 անչափահաս հացագործներ: “Միշտ չէ, որ անապահով ընտանիքից է լինում հանցանք կատարողը, իսկ հանցագործություն կատարող անչափահասների հիմնական տարիքը 14-18 է”:

Ա. Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ անչափահասի սպանության վերջին դեպքը օրերս Տերյան փողոցի մոտակայքում կատարված սպանություններ էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ