08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հեծանվավազք

Գարնան վերջին կիրակի օրը՝ մայիսի 26-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, “ՀԱՅԱՍԱ” երիտասարդական ՀԿ-ի և “ՀԵԾԱՆԻՎ+” ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի “Ճանաչիր Երևանը” երիտասարդական, սպորտային ծրագիրը:

 

Մրցույթ-հեծանվավազքին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, երիտասարդական խմբերի 5 հոգանոց թիմեր:

 

Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, ճանաչելի դարձնել Երևան քաղաքի հայտնի և անհայտ վայրերը, այգիները, շենքերը։ Այս կերպ կխթանվի նաև առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգստը, բացի այդ, կընդգծվի հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարևորությունը։

Հեծանվավազքը կմեկնարկի Շահումյանի հրապարակից։ Յուրաքանչյուր խումբ պետք է անցնի Երևան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն “Փլեյ Սիթի” ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ