08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2013

Հոլանդիայում կբացվի էրոտիկ զվարճությունների ամենամեծ կենտրոնը

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամից ոչ հեռու մոտ ապագայում կարող է հայտնվել աշխարհում ամենամեծ էրոտիկ զվարճությունների կենտրոնը, որը կկոչվի “City4Love“: Իշխանություններն արդեն տվել են դրա կառուցման թույլտվությունը: Համալիրի տարածքում կլինեն մեծ քանակությամբ “սեքս-շոփեր”, սթրիփ-բարեր, ծանոթության բարեր, այդ թվում` սեռական փոքրամասնությունների համար: “Քաղաք սիրո համար” համալիրը կկառուցվի էքսցենտրիկ միլիոնատեր Ռինուս Բոյզենբերգի հովանավորությամբ, ով ցանկանում է նաեւ “էրոտիկ համալսարան” […]

Ողջ լինենք. Մանարյանը “Ժառանգությունում”

Դերասան Երվանդ Մանարյանին “Ժառանգություն” կուսակցության քաղաքացիական համաժողովին մի բան է բերել` պետություն կառուցելու ցանկությունը: “Երբ ունենանք պետություն, հետո իրար հետ կվիճենք, կասենք սա չենք ուզում, այն ենք ուզում: Հիմա բայց պետություն ենք կառուցում”,-ասաց Մանարյանը: “Ողջ եղեք”,-ասաց Մանարյանը: “Մալադեց, մալադեց”, բացականչեցին հավաքվածները:

՛՛Աղչի, մի զբաղեցրու քաղաքապետին …՛՛ /վիդեո/

Երեւանքի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուրբաթ` ապրիլի 19-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման վերջում, ավանդույթի համաձայն, լսեց բնակիչների հարցերը, ծանոթացավ խնդիրներին: Նրանցից մեկը խնդրեց քաղաքապետին մայիսի 5-ից հետո ընդունել իրեն եւ քննարկել տան հարցը, մյուսը դիմեց մանկական սրճարանի հարցով: Տիկինը չի ուզում դադարեցվի սրճարանի աշխատանքը, բայց մեքենաները ճանապարհը փակում են: Հետաքրքիր է,  որ ընկերուհիները սաստեցին նրան՝ […]

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվեց ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. “Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել եւ անգամ այն պետությունների հետ, […]

Դաշնակցությունը հզորացնելու է շարժումը /վիդեո/

Ելույթ ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական համաժողովում Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց նպատակը համաժողովրդական շարժումն հզորացնելն է:  “Կան խութեր ճանապարհին եւ ես համաձայն եմ Րաֆֆու այն մտքի հետ, որ յոթ անգամ պետք է չափել եւ մեկ անգամ կտրել”,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը` նշելով, որ չպետք է թույլ տալ գործող իշխանությունը սերտաճվի պետության հետ: […]

Ձերբակալվել է մանկապիղծը

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ`անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի եւ համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ: Փաստաբանի գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը, 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություններ […]

Որքա՞ն են վաստակում ամենահայտնի հումորիստները /ֆոտո/

Ռուսատստանի լավագույն հումորիստները վիթխարի հոնորարներ են ստանում` մարդկանց ծիծաղեցնելու համար:  “Forbes” ամսագրի տվյալներով` ամենից շատ վաստակում է Մաքսիմ Գալկինը, ով մեկ տարվա ընթացքում իր կարողությունն ավելի քան 5 մլն դոլարով ավելացրել է: Նրան  հաջորդում է Գարիկ Մարտիրոսյանը, ով 3 մլն դոլար է վաստակել:  3-րդ տեղը կիսել են Միխայիլ Գալուստյանը եւ Սերգեյ Սվետլակովը, ովքեր 2.7 մլն […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է

Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը “Հանրապետական”-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաեւ “Բարգավաճ Հայաստան” եւ “Օրինաց Երկիր” խմբակցությունների ղեկավարների հետ: […]

Երիտասարդը մնացել է 2 տոննայանոց զանգի տակ /ֆոտո/

Չինացին հրաշքով է ողջ մնացել այն բանից հետո, երբ նրա գլխին վիթխարի զանգ է ընկել: Դեպքի պատճառ է դարձել պարանի թուլությունը, որից կախված է եղել 2 տոննա քաշով զանգը: Ընկնելու պահին չինացին գտնվել է “գմբեթի” տակ: Իր իսկ խոսքով` նա վայելելիս  է եղել “զանգի արձակած երաժշտությունը”:  Փրկարարների ջոկատը վերամբարձ կռունկի օգնությամբ բանտարկությունից ազատել է “ղողանջների սիրահարին”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի