02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ձերբակալվել է մանկապիղծը

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ`անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի եւ համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ:

Փաստաբանի գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը, 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, 2013թ. ապրիլ ամսվա ընթացքում “Odnoklassniki.ru” սոցիալական կայքում ծանոթացել է անչափահաս՝ 2004 թվականին ծնված Կարենի հետ (անունը փոխված է) եւ համացանցային նամակագրության միջոցով վերջինիս հետ քննարկել հնարավոր սեռական հարաբերությունների, դրանց ձեւերի եւ սեռական օրգանների մասին։

Բացի այդ, նույն կայքի միջոցով նույն անձը Կարենին ցուցադրել է մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութ` չիմանալով, որ վերջինիս փոխարեն նամակագրությունն իր հետ վարում է նրա հայրը: 

Նախապատրաստված նյութերով ապրիլի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 1-ին մասով եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաեւ  քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազության համապատասխան վարչության աշխատակիցների համատեղ մշակած համալիր գործողությունների ծրագրի եւ օպերատիվ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վերը թվարկված գործողությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւանի բնակիչ Միքայել Ա.-ն։

Վերջինիս բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավված համակարգչի զննությամբ հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող բազմաթիվ տեսանյութեր։ 

Միքայել Ա.-ն ապրիլի 19-ին ձերբակալվել է։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ