09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Աղչի, մի զբաղեցրու քաղաքապետին …՛՛ /վիդեո/

Երեւանքի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուրբաթ` ապրիլի 19-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման վերջում, ավանդույթի համաձայն, լսեց բնակիչների հարցերը, ծանոթացավ խնդիրներին:

Նրանցից մեկը խնդրեց քաղաքապետին մայիսի 5-ից հետո ընդունել իրեն եւ քննարկել տան հարցը, մյուսը դիմեց մանկական սրճարանի հարցով: Տիկինը չի ուզում դադարեցվի սրճարանի աշխատանքը, բայց մեքենաները ճանապարհը փակում են:

Հետաքրքիր է,  որ ընկերուհիները սաստեցին նրան՝ “դու էլ բան ես գտել, քաղաքապետին զբաղեցնում ես”: Մյուսն էլ նկատեց` “աղչի, լավ էլի, մարդիկ էլ հարցեր ունեն”: Բայց քաղաքապետը համբերատար լսում էր բոլորին:

Լրագրողները փորձեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանից պարզել, արդյո՞ք հիշելու է բոլոր բարձրացված հարցերը:

Քաղաքապետի պատասխանն ու բողոքող կնոջ ընկերուհիների կշտամբանքը` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ