22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոլանդիայում կբացվի էրոտիկ զվարճությունների ամենամեծ կենտրոնը

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամից ոչ հեռու մոտ ապագայում կարող է հայտնվել աշխարհում ամենամեծ էրոտիկ զվարճությունների կենտրոնը, որը կկոչվի “City4Love“: Իշխանություններն արդեն տվել են դրա կառուցման թույլտվությունը:

Համալիրի տարածքում կլինեն մեծ քանակությամբ “սեքս-շոփեր”, սթրիփ-բարեր, ծանոթության բարեր, այդ թվում` սեռական փոքրամասնությունների համար: “Քաղաք սիրո համար” համալիրը կկառուցվի էքսցենտրիկ միլիոնատեր Ռինուս Բոյզենբերգի հովանավորությամբ, ով ցանկանում է նաեւ “էրոտիկ համալսարան” բացել, որի հիմնական նպատակը կլինի երիտասարդների լուսավորումը սեռական  ոլորտում:

“Համալսարանում մենք կարող ենք պատմել այն երիտասարդների մեթոդների մասին, ովքեր լուրջ հարաբերություններ են ձեւացնում` արդյունքում մարմնավաճառության մեջ ներքաշելով”,-նշել է միլիոնատերը:

City4Love“-ը հավականում է դառնալ Հոլանդիայի տեսարժան վայրերից մեկը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ