02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանապետի երեսից թոռիս լեզուն կապ ընկավ /վիդեո/

“5 անագամ դատապարտված խուլիգանին ապտակելու համար տղայիս գլխին ուրիշ գործեր են փաթաթում”: Աբովյանի Առինջ գյուղից Երևան` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին տեսնելու հույսով  Արուսյակ Սահակյանը գալիս է ամեն հինգշաբթի:

Արուսյակ Սահակյանը Henaran.am-ին պատմեց,որ իր տղան,որ վատառողջ է և 2 երեխաների հայր իրենց տանը ապտակել է գողացված հեռախոս վաճառողին: Ոստիկանությունը իսկական մեղավորներին բացահայտելու և պատժելու փոխարեն որոշել է “կուժն ու կուլան” իր տղայի գլխին ջարդել,քանի որ իր տղան խեղճ է ու թիկունք չունի:

Հոկտեմբերից մինչև այսօր 7 երեխաների մայր Արուսյակ Սահակյանը պայքարում է արդարության հասնելու ակնկալիքով.”Աբովյանի ներկա միլպետ Արմեն Առաքելյանը երեխայիս վրա գործ է սարքում,իրանք անօրինական խուզարկություն անցկացրին մեր տանը: Ոստիկանների բարձրացրած խառնաշփոթի և պահվածքի հետևանքով թոռանս լեզուն կապ ընկավ:

Տղայիս էլ բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել,որ իր չարած գործերի տակ էլ ստորագրի: Տեղափոխելուց էլ քրեակատարողական հիմնարկ պետի տեղակալ Գասպարյանը տղայիս իջեցնում է բուրգերի մոտ նկարում,ասում ա կպցնելու եմ գործերիդ”:

Արուսյակ Սահակյանը գնահատում է ոստիկանության աշխատանքը,համոզված է որ իր ոստիկանապետը արդար կլուծում է գտնելու.” Ոստիկանի տոնի օրը ամսի 16-ին առաջինը ես եմ ծաղիկ դնում իրանց  հուշարձանին”,-հավելեց Արուսյակ Սհակյանը:

Արուսյակ Սահակյանի զրույցն ամբողջությամբ` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ