08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Յուլյա Տիմոշենկոն ազատ կարձակվի

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ կարձակվի ապրիլի 28-ին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ներման արժանացած նախկին ներքին գործերի նախարար Յուրի Լուցնեկոն` իր թվիթերյան միկրոբլոգում:

Նշենք, որ ապրիլի 8-ին Տիմոշենկոյի փաստաբանները դիմել էին նախագահ Յանուկովիչին` իրենց պաշտպանյալին համաներման արժանացնելու խնդրանքով` հաշվի առնելով, որ դրանից մեկ օր առաջ` ապրիլի 7-ին, ներման էր արժանացել Լուցենկոն: Նույն օրը Տիմոշնեկոյին ներման արժանացնելու միջնորդությունը ստորագրել են 20 պատգամավոր կանայք: Նախագահը հաշվի է առել խնդրանքը, եւ այժմ այն գրանցված է նրա ադմինիստրացիայում` օրենքով սահմանված կարգով:

2011-ի հոկտեմբերի 11-ին Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման դատապարտվեց 2009-ին` ՌԴ-ի հետ գազային պայմանագրերի ստորագման շրջանակներում լիազորությունների չարաշահման համար: 2011-ի դեկտեմբերի վերջից նա կրում է իր պատիժը Խարկովի Կաչանովյան գաղութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ