21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական […]

“Սատուրն” փոթորիկը շարժվում է Նյու Յորքի ուղղությամբ

“Սատուրն” կոչվող փոթորիկը շարժվում է Նյու Յորքի ուղղությամբ: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` ձյան եւ անձրեւի տեսքով մեծաքանակ տեղումներ են սպասվում: “Սատուրնն” արդեն առանց էլեկտրականության է թողել շուրջ 200 հազար տուն Վիրջինիա նահանգում եւ 40 հազար տուն` Նյու Ջերսի նահանգում: Ձյան ծածկույթը հնարավոր է 10 սմ-ի հասնի: ԱՄՆ-ում շուրջ 2.5  հազար չվերթներ են հետաձգվել եղնակային վատ պայմանների […]

Շուշ ջան, պինդ կաց. Աշոտյանը` Շուշան Պետրոսյանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է հղել Շուշան Պետրոսյանին: “Սիրելի Շուշան, Նամակիս վրա չզարմանաս. Հայաստանում էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրում`բաց նամակներ հղելու տեսքով: Ես ստեղծում եմ մեկ այլ նախադեպ` բաց եմ գրում իմ կուսակցին եւ իմ ընկերոջը, որպեսզի կարդան բոլորը: Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում […]

Տարոն Մարգարյանը` կանանցով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված “Գարնանային մեղեդի” խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը: Արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 120 նկարչուհիներ՝ 140 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել, ծանոթացել է աշխատանքներին եւ զրուցել ու շնորհավորել է հեղինակներին: Այնուհետ, պատասխանելով լրագրողների հարցերին, […]

Րաֆֆին ամեն ինչ արել է

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն: Ըստ նրա` կա դժգոհություն, եւ այդ երկու անձանց հանդիպումը գալիս է իրենց հանդուրժողականությունից: “Մենք կատարեցինք շատ կարեւոր մի քանի քայլ`մի փոքր ավելի լավ ընտություն կատարեցինք,քան նախորդները համեմատության մեջ”,-ասաց նա, իսկ վերջին գործընթացները նոր երեւույթներ […]

Առյուծը բզկտել է արգելոցի աշխատակցուհուն /ֆոտո/

Ամերիկյան Դանլապ քաղաքի վայրի կենդանիների արգելոցում ողբերգություն է տեղի ունեցել. 4 տարեկան աֆրիկյան առյուծը բզկտել է արգելոցի 26-ամյա աշխատակցուհուն: Կամավոր աղջիկը ստացված վնասվածքներից մահացել է տեղում:  Կուս-Կուս անունով առյուծը, ով արգելոցում բնակվում է 8 շաբաթական տարիքից, հարձակվել է աշխատակցուհու վրա այն պահին, երբ վերջինս նրան շատ է մոտեցել: Ողբերգությունից հետո դեպքի վայր ժամանած տարածքի փոխոստիկանապետը […]

ՀԱՊԿ փաստաթուղթը բաց է, նյուանսներ մի փնտրեք. Նալբանդյանը` Շամանովի հայտարարության շուրջ

Հայաստանի արտգործնախարար Էվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող լիտվացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիս ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովի այն հայտարարությանը, թե ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար  հարկ եղած դեպքում ռուսական օդային դեսանտային զորքերը, որպես արագ արձագանքման ուժեր,  կարող են ուղարկվել երկրի սահմաններից դուրս, մասնավորապես, Հարավային Օսիա, Աբխազիա եւ […]

Տոնական բլոկադա` ուկրաինական ռադայում /ֆոտո/

Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքն այսօր սկսվել է սովորական ռեժիմով: “Բատկիվշչինա” կուսկացության պատգամավորները արգելափակել են ամբիոնը եւ ԱԺ նախագահի նստատեղը: Նիստերի դահլիճ են կամաց գալիս այլ ֆրակցիաների պատգամավորները, գրում է “сегодня.ua”-ն: Ընդ որում, ամբիոնի մոտ կին պատգամավորներ են: 4 կին պատգամավորներին գործընկեր ընդդիմադիր տղամարդիկ վարդեր են նվիրել:  Նախօրեին “Բատկիվշչինա”-ի պատգամավորները հայտարարել էին, որ արգելափակելու են ռադայի […]

Ոստիկանությունի՞ց են այցելել Իզաբելլա Աբգարյանի հոր տուն. բլոգերը մտավախություն ունի

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով  խորհրդարանական ընտրություններում Ժառանգության համամասնական ցուցակում էր ընդգրկված, իսկ այսօր Ազատության հրապարակում է` Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ‘’Ֆեյսբուք’’ սոցիալական ցանցի իր էջում ահազանգ հարց է բարձրացրել: Բլոգերը, մասնավորապես, գրել է. ‘’Խնդրում եմ ասացեք, թե էլի կա՞ն մարդիկ, ում այս օրերին ոստիկանությունից (թաղային լիազոր) այցելել են և հարցրել թե քանի հոգի է բնակվում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի