17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՊԿ փաստաթուղթը բաց է, նյուանսներ մի փնտրեք. Նալբանդյանը` Շամանովի հայտարարության շուրջ

Հայաստանի արտգործնախարար Էվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող լիտվացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիս ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովի այն հայտարարությանը, թե ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար  հարկ եղած դեպքում ռուսական օդային դեսանտային զորքերը, որպես արագ արձագանքման ուժեր,  կարող են ուղարկվել երկրի սահմաններից դուրս, մասնավորապես, Հարավային Օսիա, Աբխազիա եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներ։:

 ‘’Այդ հայտարարության մեկնաբանության կարիքը չկա, որովհետեւ պետք է նայենք այն որոշումները, որոնք ընդունվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում, որն առնչվում է ՀԱՊԿ երկրների միջեւ պայմանավորվածությանը:

Համապատասխան փաստաթուղթ կա եւ բաց փաստաթուղթ է, բայց ինչ-որ նյուանսներ որեւէ մեկի հայտարարության մեջ, մեկ խոսք ավել կամ մեկ խոսք պակաս, որը բերում է ինչ-որ զգացմունքային մեկնաբանությունների, կարծում եմ ոչ պատճառ կա, ոչ էլ անհրաժեշտություն’’,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ Հայաստանի նախագահական ընտրություններում երկրորդ տեղն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրավաքի ժամանակ Ազատության հրապարակում քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը մատնանշելով Վլադիմիր Շամանովի հիշյալ հայտարարությունը, ասել էր, թե իշխանությունները ներքաղաքական իրավիճակին միջամտության համար կարող են ‘’դրսից տղա բերել’’: Նա չէր բացառել, որ ‘’ՀԱՊԿ զորքերը կարող են ներխուժել Հայաստան’’:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ