21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Շիրակին ուժային մարզպետ

 ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգի 36 հարցերից մեկը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանկման հարցն է: Նրա թեկնածությունը հաստատվել էր անցած հինգշաբթի կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:

ՄԱԿ-ի աշխատակիցներին գերի են վերցրել Սիրիայում

Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա գտնվող Գոլանյան բարձունքների տարածքում գրոհայինները գերի են վերցրել 21 ֆիլիպինցիներից բաղկացած ՄԱԿ-ի դիտորդական խմբին: Ֆիլիպինների կառավարությունն արդեն հաստատել է գերիների քաղաքացիությունը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց, հաղորդում է “BBC”-ն: Ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ը, դիտրոդները Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հրադադարի համաձայնության մոնիթորինգ են անցկացնելիս եղել: ՄԱԿ-ի աշխատակիցներն արդեն մեկնել են […]

Էպոսագետին ապօրինի՞ են կալանավորել

Ըստ կալանավորված էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ֆեյսբույքյան պատին արված գրառման, նրա կալանավորումը ապօրինի է:  “Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի […]

ԲՀԿ-ին մերժեցին

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց մերժել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի՝ օրենսդրական նախա­ձեռ­նու­թյունը ՛՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին”, որով առաջարկվում է դատապարտյալների մահապատիժը սահմանել 21 տարեկանից նախկինի 18 տարեկանի փոխարեն: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս պահին նախարարությունում աշխատանքային խումբ կա, որն այս հարցը քննության է առնում: […]

Տաքսիները

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի մարտի 6-ի ընդլայնված նիստի օրակարգում ՀՀ կառավարության աշխատակազմի “Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն”-ի կողմից ներկայացված տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկումն էր: Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, “Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն”-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կենտրոնի իրավաբան Գեղամ Գևորգյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, Տրանսպորտի […]

Լավ լուր վարչապետից

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց հայտարարությամբ: Նա նշեց, որ իրենք կարևորում են միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի դիրքերի մասին տվյալները: Սարգսյանը հայտնեց, որ հրապարակվել է Զբոսաշրջության համաշխարահային զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 11 կետով: Այժմ Հայաստանն այդ աղյուսակում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Ցուցակում ընդգրկված է 140 երկիր: Վարչապետը Էկոնոմիակայի նախարարին հանձնարարեց ներկայացնել, […]

Նախարարը պետք է հրապարակի

Ինչպես տեղյակ եք 2013թ. մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու “Խոսրովի անտառ” պետական արգելոց” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում այս պահին տեղադրված են միայն դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները: Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին` խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ […]

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում

        Հայաստանն ըստ “2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի” զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում    Ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է 2011 թվականի հետ համեմատած: Հայաստանը հինգերորդ անգամն է, ինչ ներգրավվում է Համաշխարհային տնտեսական‎ ֆորումի կողմից հրատարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցում: Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկիրների ցանկը այս տարի […]

Դպրոցի տնօրենը “շլանգով” ծեծել է աշակերտին

Գյումրիի ոստիկանության բաժին բողոք է ներկայացվել, որ Գյումրիի թիվ 12 ավագ դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանը աշակերտ Խաչատուր Ավդալյանին “շլանգով” հարվածել է դասից ուշանալու համար: “Բողոքի առկայությունը հաստատել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը, ով նշել է, որ ստացվել է նման հաղորդում, եւ կատարվում է հետաքննություն: Տնօրեն Ս. Հովսեփյանը, սակայն թերթի թղթակցի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի