27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դպրոցի տնօրենը “շլանգով” ծեծել է աշակերտին

Գյումրիի ոստիկանության բաժին բողոք է ներկայացվել, որ Գյումրիի թիվ 12 ավագ դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանը աշակերտ Խաչատուր Ավդալյանին “շլանգով” հարվածել է դասից ուշանալու համար:

“Բողոքի առկայությունը հաստատել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը, ով նշել է, որ ստացվել է նման հաղորդում, եւ կատարվում է հետաքննություն:

Տնօրեն Ս. Հովսեփյանը, սակայն թերթի թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքել է տղային ծեծելու տեղեկությունը եւ նշել, որ ինքը տղային չի հարվածել, պարզապես, երբ նա դասի չի եկել, հետո էլ միջանցքում տեսել են, մոտեցել եւ նկատողություն է արել։

Խաչատուր Ավդալյանի հայրը՝ Համլետ Ավդալյանը, մեզ հետ զրույցում հերքել է, թե ինքը գնացել է ոստիկանություն եւ դիմում է գրել. «Մեր տղան չարաճճի երեխա է, անընդհատ այսպիսի պատմությունների մեջ է ընկնում, ես դպրոցի տնօրենին ասել եմ, որ ինքը մեր երեխայի երկրորդ հայրն է եւ իրավունք ունի նկատողություն անելու:

Նախ ասեմ՝ մանկական քննիչ է՝ ինչ է, այդ Անգին Աբրահամյանը, մի խոսքով՝ պարզապես գործ է ուզում սարքել տնօրենի գլխին: Իսկ պարոն Հովսեփյանն ուղղակի քանոնով «տուտուզին» տմբտմբացրել է, բա տնօրեն մարդ է, իրավունք չունի՞: Հիմա եկել մեզ ասում են՝ ցուցմունք գրեք, դիմում գրեք: Ինչի՞ համար գրեմ:

Էսօր էլ, թե՝ Ձեր երեխային պետք է դատաբժշկական հետազոտության տանենք, բայց ինչի՞ համար: Իմ երեխան բացարձակապես առողջ է, ես թույլ չեմ տա: Հա, ասեմ՝ մեզ էլ կանչել՝ ինչ-որ բաներ են գրել տվել”:

Այն հարցին՝ եթե ոչ իրենցից, ապա էլ ուրիշ որտեղի՞ց պետք է ոստիկանությունում իմանային, որ նման միջադեպ է եղել, Համլետ Ավդալյանը պատասխանել է.

“Այ, դա չեմ կարող ասել, թե ով է զանգում, տենց բաներ խաբար տալիս, մի ստից բանը դարձրել են եսիմ ինչ: Վաղն էլ կգան կասեն՝ տրուբայով է ծեծել: Նա շատ լավ տնօրեն է՝ ես վստահ եմ, որ նման բան չի եղել, դե, էրեխեն երեւի արդարանալու համար մի բան ասել է, էլի”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ