16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՄԱԿ-ի աշխատակիցներին գերի են վերցրել Սիրիայում

Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա գտնվող Գոլանյան բարձունքների տարածքում գրոհայինները գերի են վերցրել 21 ֆիլիպինցիներից բաղկացած ՄԱԿ-ի դիտորդական խմբին: Ֆիլիպինների կառավարությունն արդեն հաստատել է գերիների քաղաքացիությունը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց, հաղորդում է “BBC”-ն:

Ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ը, դիտրոդները Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հրադադարի համաձայնության մոնիթորինգ են անցկացնելիս եղել: ՄԱԿ-ի աշխատակիցներն արդեն մեկնել են դեպքի վայր` մանրամասները ճշտելու նպատակով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւս դատապարտել է այդ քայլը եւ պահանջել ազատ արձակել դիտորդներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ