24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում

 

 

 

 

Հայաստանն ըստ2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի” զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում 

 

Ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է 2011 թվականի հետ համեմատած: Հայաստանը հինգերորդ անգամն է, ինչ ներգրավվում է Համաշխարհային տնտեսական‎ ֆորումի կողմից հրատարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցում: Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկիրների ցանկը այս տարի գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան և Ավստրիան:

 

 Զբոսաշրջության մրցունակության համաթիվ

 

Զբոսաշրջության մրցունակության համաթիվը, որը համակողմանիորեն գնահատում է երկրների մրցունակությունը զբոսաշրջության բնագավառում, բաղկացած է 3 ենթահամաթվերից, որոնք հաշվարկվում են 14 հենասյուների գնահատականների հիման վրա:

 

Զբոսաշրջության մրցունակության համաթիվ

 

 

 

 Զբոսաշրջության կանոնակարգող դաշտ

 

 Այս ենթահամաթվի առումով Հայաստանի դիրքը բարելավվել է 7 տեղով (51-րդ տեղ): Հայաստանում վիճակը բավականին բարվոք է ապահովության եւ անվտանգության, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջապահության առումով, սակայն լրջագույն խնդիր է շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Հայաստանի դիրքի վրա բացասաբար են ազդել շրջակա միջավայրի օրենսդրության խստության եւ կիրառման ցածր մակարդակը (100 եւ 120-րդ տեղեր), զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված մարքեթինգի արդյունավետությունը (106-րդ տեղ),  շրջակա միջավայրին վերաբերող կոնվենցիաներին մասնակցության սահմանափակությունը (96-րդ տեղ), ոստիկանությանը վստահելիության ցածր աստիճանը (91-րդ տեղ) և օդային հաղորդակցության երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակը (109–րդ տեղ):

Էական բարելավում է արձանագրվել պետական քաղաքականության թափանցիկության բարձրացման (53-րդից 16-րդ տեղ), ինչպես նաև վիզաների պահանջների (126-րդ-ից 35-րդ տեղ) ցուցանիշներով:

 

Զբոսաշրջության բիզնես միջավայրեւ ենթակառուցվածք

 

Հայաստանի դիրքը  զբոսաշրջության բիզնես միջավայրի և ենթակառուցվածքի ենթահամաթվի առումով բարելավվել է 12 տեղով (88-րդ տեղ): Դրան էապես նպաստել է զբոսաշրջության ենթակառուցվածքների գրեթե բոլոր հենասյուների գնահատականների բարելավումը, բացառությամբ զբոսաշրջության բնագավառում գնային մրցունակության հենասյունից: Մասնավորապես բարելավվել են օդային տրանսպորտի ենթակառուցվածքներ ցուցանիշը (77-ից 69-րդ տեղ) և ճանապարհների վիճակ ցուցանիշը (87-ից 79-րդ տեղ):

 

Հայաստանի հիմնական մրցակցային թերություններից է շարունակում հանդիսանալ հյուրանոցների տեղերի քանակը, որի ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 111-րդ տեղը (թեև զեկույցում օգտագործված վիճակագրությունը վերաբերում է 2006 թ.-ին): 2011 թվականի հետ համեմատ Հայաստանն էապես զիջել է դիրքերը ավիատոմսերի հարկեր և օդանավակայանի վճարներ ցուցանիշով (67-րդից 128-րդ տեղ):

 

Զբոսաշրջությանմարդկային, մշակութայինեւբնականռեսուրսներ

 

Այս ենթահամաթվի առումով Հայաստանի դիրքը բարձրացել է 13 տեղով (94-րդ տեղ): Աշխատաշուկայի ճկունությունը (աշխատակիցների աշխատանքի ընդունման եւ ազատման դյուրինությունը) շարունակում է բարձր պահել մարդկային ռեսուրսների օգտագործման գծով մրցունակությունը:

Որոշ չափով բարելավվել են վերապատրաստման և հետազոտական ծառայությունների հասանելիության (124-րդ տեղից 105-րդ տեղ), ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման մակարդակի ցուցանիշները (116-րդից 96-րդ տեղ):

 

Բնական ռեսուրսների գծով Հայաստանը  դեռևս ցածր դիրքեր է զբաղեցնում, չնայած որոշակի բարելավում է գրանցել բնական միջավայրի որակի ցուցանիշով (127-րդից 118-րդ):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԸ ՀԱՄԵՄԱՏԱԾ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ

 

 

Երկիրը

Համաթվի արժեքը

Զբաղեցրած դիրքը (140 երկրների շարքում)

Դիրքի փոփոխությունը 2011-2013 թթ.

ՌԴ

4.16

63

-4

Վրաստան

4.10

66

7

Ուկրաինա

3.98

76

9

Ադրբեջան

3.97

78

5

Ղազախստան

3.82

88

5

Մոլդովա

3.60

102

-3

Ղրղզստան

3.45

111

-4

Տաջիկստան

3.41

114

4

       

Հայաստան

3.96

79

11

 

2013թ.-ին այս երկրների խմբում զբոսաշրջության բնագավառում ամենամրցունակ երկիրը Ռուսաստանն է (63-րդ տեղ), որը թեև զիջել է իր դիրքերը 2011թ. նկատմամբ 4 տեղով: Մրցունակության համաթվով Հայաստանը զիջում է Վրաստանին (66), Ուկրաինաին (76) և Ադրբեջանին (78) և գերազանցում է Ղազախստանին (88), Մոլդովային (102), Ղրղզստանին (111) և Տաջիկստանին (114):

 

 Զբոսաշրջության կանոնակարգող դաշտ

 

Ըստ զբոսաշրջության կանոնակարգող դաշտի ենթահամաթվի առաջատարը Վրաստանն է (30): Տարածաշրջանում Հայաստանը զիջում է միայն Վրաստանին (30) և Ադրբեջանին (46):

 

Զբոսաշրջությանկանոնակարգողդաշտ

 

Երկիրը

Ենթահամաթվի արժեքը

Զբաղեցրած դիրքը (140 երկրների շարքում)

Դիրքի փոփոխությունը 2011-2013 թթ.

Վրաստան

5.18

30

+5

Ադրբեջան

4.94

46

+13

Ուկրաինա

4.73

60

+4

Ղազախստան

4.66

62

+3

Մոլդովա

4.61

65

+3

Տաջիկստան

4.28

90

-2

Ռուսաստան

4.24

92

-19

Ղրղզստան

4.23

93

+2

 

 

 

 

Հայաստան

4.88

51

+7

 

 

Զբոսաշրջությանբիզնեսմիջավայրեւենթակառուցվածք

 

Ըստ զբոսաշրջության բիզնես միջավայր եւ ենթակառուցվածք ենթահամաթվի Հայաստանը բավականին թույլ դիրքեր է զբաղեցնում` դիտարկվող երկրներից գերազանցելով միայն  Մոլդովային (97), Տաջիկստանին (123) եւ Ղրղզստանին (131): ԱՊՀ երկրների շարքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանը (46), Ուկրաինան (71) և Ղազախստանը (79):  

 

 Զբոսաշրջության բիզնես միջավայր եւ ենթակառուցվածք

 

Երկիրը

Ենթահամաթվի արժեքը

Զբաղեցրած դիրքը (140 երկրների շարքում)

Դիրքի փոփոխությունը 2011-2013 թթ.

Ռուսաստան

4.22

46

+7

Ուկրաինա

3.62

71

+5

Ղազախստան

3.48

79

0

Վրաստան

3.46

80

+9

Ադրբեջան

3.34

87

+14

Մոլդովա

3.16

97

+1

Տաջիկստան

2.69

123

+7

Ղրղզստան

2.61

131

+1

 

 

 

 

Հայաստան

3.34

88

+12

 

 Զբոսաշրջությանմարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներ

 

Ըստ զբոսաշրջության մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներ ենթահամաթվի առաջատարը Ռուսաստանն է (58)` տիրապետելով մշակութային եւ բնական հարուստ ռեսուրսների: Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին (58) և Վրաստանին (91):

 

Զբոսաշրջության մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներ

 

Երկիրը

Ենթահամաթվի արժեքը

Զբաղեցրած դիրքը (140 երկրների շարքում)

Դիրքի փոփոխությունը 2011-2013 թթ.

Ռուսաստան

4.02

58

-13

Վրաստան

3.67

91

+1

Ադրբեջան

3.63

96

+9

Ուկրաինա

3.59

99

+19

Ղրղզստան

3.51

103

-3

Ղազախստան

3.30

119

+4

Տաջիկստան

3.26

122

+6

Մոլդովա

3.04

133

-4

 

 

 

 

Հայաստան

3.65

94

+13

 

 

Հայաստանն զգալիորեն բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության մրցունակության բնագավառում: Այսուհանդերձ,  առկա են մի քանի կարևոր մարտահրավերներ, որոնք խոչնդոտում են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության աճին, այդ թվում՝

 

 

–  Օդային փոխադրումների գնային մրցունակություն

 

–  Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ընդհանուր վիճակի և պահպանման ցածր մակարդակ

 

–  Զբոսաշրջության առաջմղմանն ուղղված մարքեթինգային ջանքերի ցածր արդյունավետություն

 

–  Թույլ զարգացած հյուրանոցային ենթակառուցվածք

 

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներից մեկն է, և վերոնշյալ հիմնախնդիրների լուծումը էական նշանակություն կունենա ոչ միայն զբոսաշրջության, այլեւ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման համար:

 

Տնտեսություն և արժեքներ”հետազոտական կենտրոն

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ