17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուշ ջան, պինդ կաց. Աշոտյանը` Շուշան Պետրոսյանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է հղել Շուշան Պետրոսյանին:

“Սիրելի Շուշան,
Նամակիս վրա չզարմանաս. Հայաստանում էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրում`բաց նամակներ հղելու տեսքով: Ես ստեղծում եմ մեկ այլ նախադեպ` բաց եմ գրում իմ կուսակցին եւ իմ ընկերոջը, որպեսզի կարդան բոլորը:

Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում քեզ եւ քո առիթով` ՀՀԿ-ի վրա լայնածավալ հրապարակային լեզվահարձակումների:  Տարբեր տրամաչափի գործիչներ փորձում են շահարկել քո որոշ արտահայտությունները:

Խոստովանեմ, Շուշան, ինձ համար դու երգչուհի ես եւ ընկեր, այո, նաեւ կուսակից: 
Խոստովանեմ նաեւ, որ գուցե քո ոչ բոլոր արտահայտություններն են, որ քաղաքական լեքսիկոնում ընդունված ձեւակերպումներով կլորավուն եւ սահուն են: Դու հաճախ անմիջական ես եւ շիտակ, միաժամանակ` միամիտ:

Քաղաքական եւ լրագրողական դաշտը, ցավոք, սովոր չէ այդպիսի կերպարների: Հոգեվերլուծաբաններին եմ թողնում “խիյարացավով” տառապող մարդկանց ներաշխարհի բժշկահոգեբանական վերլուծությունը: Ցավով եմ նշում նաեւ, որ Հայաստանում մտքի ճգնաժամ է առհասարակ:

Հիշու՞մ ես, Շուշան, մեր մանկության սիրած մուլտֆիլմերից մեկը` Քիփլինգի հեքիաթի մոտիվներով. չնեղանաս, քույր, այս ամենն ես նմանեցնում եմ մի դրվագի այդ ֆիլմից, երբ շեկ շների ոհմակը հարձակվում էր մի խումբ ուժեղ եւ բարի հերոսների վրա: Տեսնելով, թե ինչ թաթալոշներ ես տալիս աջ ու ձախ քեզ վրա հարձակվող էակներին, ակամայից քեզ համեմատում եմ այդ հեքիաթի հերոսների հետ` նույնքան բարի եւ ուժեղ, ազնիվ եւ նվիրված:

Խորհրդային միության ժամանակ մշակույթի գործիչներին հաճախ էին “травля”-ի ենթարկում: Զավեշտալի է, չէ՞, երբ մեր օրերի “ժողովրդավարները” գործում են սովետական քարոզչամեքենայի ոճով:

Ֆիզիկայից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը գերադասում է ուղղվել փոքր դիմադրության ճանապարհով: Ցավում եմ, որ որոշ լրատվանմիջոցներ, փոխանակ ամոքեն` ենթադրվում է խոցված ինքնասիրությունը` “շաշ-անտերների” մասով, գերադասում են ինքնադրսեւորման եւ ինքնակայացման անհաջող փորձեր կատարել` կասկածելի միավորներ հավաքելով քո` նորից կրկնեմ գուցե ոչ այնքան հաջող ձեւակերպումների առիթով:

Շուշ ջան, պինդ կաց. բոլորս անցել ենք այդ ճանապարհով, սա էլ է քաղաքական գործչի համար: Դու ազնիվ ես, ուժեղ եւ տոկուն, ինչպես յուրաքանչյուր մարդ, ով հոգում լույս ունի:

Շուշան, դու անսահման սիրված ես, քեզ եւ քո երգը սիրում է նաեւ հայ զինվորը, մեր սահմանների ամուր լինելու մեջ դու էլ ունես քո համեստ, բայց կարեւոր լուման:

Մնացած ամեն ինչ, Շուշան, անցողիկ է:

Համբուրում եմ:
Հարգանքով եւ սիրով` քո ընկեր Արմեն:

Հ.Գ. Օգտվելով առիթից` նաեւ հիշեցնեմ քեզ, որ մեր փոխադարձ խոստումը մնաց անկատար: Հուսամ` մոտ ապագայում առիթ կունենանք միասին աշխատել երաժշտական ստուդիայում: Հիշու՞մ ես` ես քեզ երգ եմ խոստացել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ