31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆին ամեն ինչ արել է

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն: Ըստ նրա` կա դժգոհություն, եւ այդ երկու անձանց հանդիպումը գալիս է իրենց հանդուրժողականությունից:

“Մենք կատարեցինք շատ կարեւոր մի քանի քայլ`մի փոքր ավելի լավ ընտություն կատարեցինք,քան նախորդները համեմատության մեջ”,-ասաց նա, իսկ վերջին գործընթացները նոր երեւույթներ բերեցին մեր քաղաքական մշակույթ:

“Սովորեցինք բանակցություններ վարել,սակայն մնացել է մեկ քայլ, որից հետո երկիր երկիրը կարող է դառնալ`արձագանքել ժողովրդի պահանջներին”,-նշեց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ,  մարզերում տարվող հանրահավաքների դերը կարեւոր են: Իսկ այն տեսակետին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ բացակայում է հստակ ծրագիր, քաղաքագետը  չհամաձայնեց`ասելով.

“Դիմել են ՍԴ, հանրահավաքներ են իրականացնում, տեղ են տալիս բոլոր քաղաքական ուժերին, մշակույթի գործիչներին: Թիմ էլ ունի, որ այսքան ձայն հավաքեց: Էլ ի՞նչ պետք է անի”:

ԲՀԿ-ի դերակատարության վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ միայն ասելը, թե մենք ժողովրդի հետ ենք`բավարար չէ. “ԲՀԿ-ն ժողովրդի հետ է, ես էլ եմ ժողովրդի հետ: Մի քանի օր առաջ իմ չեխ գործընկերներից մեկը այստեղ էր, նա էլ հայտարարեց, որ հայ ժողովրդի հետ է եւ գնաց”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ