18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Առյուծը բզկտել է արգելոցի աշխատակցուհուն /ֆոտո/

Ամերիկյան Դանլապ քաղաքի վայրի կենդանիների արգելոցում ողբերգություն է տեղի ունեցել. 4 տարեկան աֆրիկյան առյուծը բզկտել է արգելոցի 26-ամյա աշխատակցուհուն: Կամավոր աղջիկը ստացված վնասվածքներից մահացել է տեղում: 

Կուս-Կուս անունով առյուծը, ով արգելոցում բնակվում է 8 շաբաթական տարիքից, հարձակվել է աշխատակցուհու վրա այն պահին, երբ վերջինս նրան շատ է մոտեցել: Ողբերգությունից հետո դեպքի վայր ժամանած տարածքի փոխոստիկանապետը կրակել է գիշատչի վրա: 

Արգելոցի տարածքը 40 հա է: 1998-ին հիմնված արգելոցի տարածքում կատվազգիների ընտանիքի ավելի քան 20 տեսակ է բնակվում: 1990-ից ԱՄՆ-ում վայրի կատուների զոհն է դարձել 21 մարդ, այդ թվում` 5 երեխա: Տուժել է 246 մարդ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ