09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները՝ ԱԺ-ում

       Ազգային ժողովում փետրվարի 6-ին հյուրընկալվեցին Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները, որոնք մասնակցում են փետրվարի 5-8-ը Հայաստանում անցկացվող ՀԿԵԽ նիստին: Նախորդ երկու տարիներին երիտասարդ խորհրդարանականներն իրենց նիստերը գումարել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: ՀԿԵԽ նիստը կազմակերպվում է Եվրոպական միության եւ գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան […]

Այսօրվանից Անդրիասը 24-ժամյա բժշկական հսկողության տակ է

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։ Այսօր ժամը 11-ին Անդրեաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի […]

Հայաստանում եւ ներգաղթ կա, եւ արտագաղթ. Գագիկ Եգանյան

‘’Հայաստանում եւ ներգաղթ կա, եւ արտագաղթ’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` հավելելով, թե արտագաղթի եւ ներգաղթի ծավալների մասին գնահատականներ ոչ ոք չի կարող տալ, քանի որ այդ մասին ուսումնասիրություն չկա: Նրա խոսքով, երեւույթը կարելի է գնահատել անձնագրային բաժանմունքում հաշվառման կանգնելու եւ հաշվառումից դուրս գալու միջոցով, ինչը ամբողջական պատկերը […]

Ծառուկյանն ու Րաֆֆին. նախագահը թատրոնի կարիք չունի

“Ամենահաջողվածը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն է` եվրոպական ոճով: Դա դրական կարող է գնահատվել: Մինչ այդ բոլորը սահման էին դնում` ես` այստեղ, դուք` այնտեղ, որը շատ սխալ է հոգեբանական տեսանկյունից”,-այսօր, քաղաքական դեմքերի PR մոտիվացիան`կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: PR մասնագետ Հրաչյա Տաթևյանը նշեց, որ 15 տարվա ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հասարակության համար նախագահի ամենաընդունելի կերպարները ԲՀԿ առաջնորդ Գագիկ […]

Հայաստանը կմասնակցի բիլիարդի միջազգային առաջնությանը

Այսօր` փետրվարի 6-ին, Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում մեկնարկել է բիլիարդի կոմբինացված բուրգ /մոսկովյան բուրգ/ խաղաձևի աշխարհի առաջնությունը: Առաջնությունը անց է կացվում Բուրգի Միջազգային Կոմիտեի կողմից:  Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են վերոնշյալ խաղաձևի Հայաստանի գործող չեմպիոն Արման Պետրոսյանը և ՌԴ գավաթի հաղթող Արմեն Գաբրիելյանը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի նախագահ Իգոր Խաչատուրովը: Հայաստանի […]

Շպռոտը կիսասափրել է գլուխը /ֆոտո/

Սկանդալային երգչուհի Շպռոտը, ով արդեն տեւական ժամանակ է բնակվում է ԱՄՆ-ում, իրեն բնորոշ փոփոխություններ է արել սանրվածքում: Նրա նոր սանրվածքը հեղինակել է վարսահարդար Blonzinka-ն. “Երգչուհի Մայլի Սայրուսի ոճով սափրել ենք գլխի ձախ հատվածը, ինչպես նաեւ վինտաժային “Hollywood style”-ի ալիքներ ստացել: Դիմահարդարումն արել է տաղանդավոր Սիլվիան”: Տեղեկացնում է “Բրավո.ամ”-ը:

Հայրիկյանի PR-ը. վիճում են հոգեբանները

Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը բարձրացրել է նրա վարկանիշը: ՛՛Պարույր Հայրիկյանը նորմալ քարոզարշավ էր իրականացնում, լինում էր ժողովրդի մեջ, դրական կերպար ու աուրա էր ստեղծում, իսկ այս վերջին դեպքը նրա վարկանիշը կտրուկ բարձրացրեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝ շատ լավ է, որ Հայրիկյանն […]

Նախագահի համար ելույթներ գրողն ուժերը կփորձի կինոյում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավոր ելույթ գրող Ջոն Ֆավրոն որոշել է թողնել կարեւոր պաշտոնը եւ ուժերը փորձել որպես սցենարիստ` տեղափոխվելով Լոս Անջելես, գրում է “The Los Angeles Times”-ը: Ֆավրոն կհեռանա մարտի 1-ին: Նրան կփոխարինի Չիկագոյի բնակիչ Կոդի Քինենը, ով Օբամայի համար գրել էր կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի վրա հարձակման հետ կապված հուզիչ ելույթը: Ֆավրոյի պաշտոնաթողման կապակցությամբ […]

Տեսա՞ր ոնց ծախվեց… Բագրատյանն ու Րաֆֆին գիշերով են հանդիպում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, կեսգիշերին մոտ ”Անի” հյուրանոցի ճեմասրահ-սրճարանում միասին թեյել են նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուների մամուլի ծառայություններից պաշտոնական տեղեկություն մենք չկարողացանք պարզել:  ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ խոստացել էր տեղեկություն ունենալու դեպքում հայտնել, թե ինչ են քննարկել Բագրատյանն ու Հովհաննիսյանը: Սակայն մինչ այժմ նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Henaran.am-ի աղբյուրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի