14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօրվանից Անդրիասը 24-ժամյա բժշկական հսկողության տակ է

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։

Այսօր ժամը 11-ին Անդրեաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուն իր առողջական վիճակի հետ կապված առանձնակի գանգատներ չի ներկայացրել։ Ընդամենը գանգատվել է զարկերակային ճնշման անկումնից և որոշակի թուլությունից։ Հայտնել է, որ որոշել է այսօր հացադուլն իրականացնել պառկած վիճակում, որպեսզի հնարավորին չափ քիչ էներգիա ծախսի։

Փոխնախարար Պողոսյանն առաջարկել է հիվանդանոցային պայմաններում որոշակի հետազոտություններ իրականացնել։ Սակայն Անդրեաս Ղուկասյանն առայժմ հրաժարվել է այդ առաջարկից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքնազգացողության փոփոխության դեպքում անմիջապես տեղեկացնի փոխնախարարին։

Նախարար Դումանյանի հանձնարարությամբ այսօրվանից իրականացվում է 24-ժամյա բժշկական հսկողություն տեղում` Շտապօգնության անձնակազմի միջոցով։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ