10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահի համար ելույթներ գրողն ուժերը կփորձի կինոյում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավոր ելույթ գրող Ջոն Ֆավրոն որոշել է թողնել կարեւոր պաշտոնը եւ ուժերը փորձել որպես սցենարիստ` տեղափոխվելով Լոս Անջելես, գրում է “The Los Angeles Times”-ը:

Ֆավրոն կհեռանա մարտի 1-ին: Նրան կփոխարինի Չիկագոյի բնակիչ Կոդի Քինենը, ով Օբամայի համար գրել էր կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի վրա հարձակման հետ կապված հուզիչ ելույթը: Ֆավրոյի պաշտոնաթողման կապակցությամբ Օբաման ասել է, որ նա իր համար “ոչ միայն իր գրեթե բոլոր ելույթների համահեղինակն էր, այլ նաեւ ընկեր”:

Ջոն Ֆավրոն ելույթներ գրողի կարիերա է սկսել 2004-ին, երբ մասնակցել է դեմոկրատ Ջոն Քերրիի նախագահական քարոզարշավին: Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է Օբամայի հետ, ով մեկ տարի անց նրան հրավիրել է աշխատելու Սենատում: Երբ 2008-ին Օբաման հաղթեց նախագահական  ընտրություններում, 27-ամյա Ֆավրոն դարձավ նրա գլխավոր ելույթ գրողը: 

Օբամայի մյուս ելույթ գրողը` Ջոն Լովեթը, լքելով պաշտոնն, արդեն փորձել է իր ուժերը կինոյում: Նա դարձել է “Փենսիլվանիա ավենյու, 1600” կատակերգական սերիալի սցենարիստը: Սերիալը պատմում է Սպիտակ տանը ամերիկյան նախագահի կյանքի մասին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ