26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրիկյանի PR-ը. վիճում են հոգեբանները

Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը բարձրացրել է նրա վարկանիշը: ՛՛Պարույր Հայրիկյանը նորմալ քարոզարշավ էր իրականացնում, լինում էր ժողովրդի մեջ, դրական կերպար ու աուրա էր ստեղծում, իսկ այս վերջին դեպքը նրա վարկանիշը կտրուկ բարձրացրեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը:

Նրա խոսքով՝ շատ լավ է, որ Հայրիկյանն ընդունեց ընտրությունները չհետաձգելու որոշում, քանի որ հետաձգելու դեպքում այս դեպքը կմոռացվեր որոշ չափով: ՛՛Ընկալվեց որպես զոհ, իսկ դա հոգատարություն ու ջերմություն է պահանջում, նրա նշանակալի լինելն ընդգծվեց: Նրան պետք է պաշտպանել, ահա այս հանգամանքը ավելացրեց նրա ռեյտինգը՛՛,-նկատեց Խուդոյանը:

Խուդոյանը չի բացառում, որ սպանության փորձը Հայրիկյանի վարկանիշի բարձրացմանն էլ ուղղված կարող էր լինել, սակայն բացառում է, որ Հայրիկյանն է սեփական մահափորձը կատարել: Սակայն միաժամանակ հոգեբանը վստահ է, որ Հայրիկյանը կարող է նաև իր պոտենցիալ ընտրազանգվածի ձայներն էլ կորցնել:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան, PR մասնագետ Հրաչյա Տաթևյանը չի կարծում, որ Հայրիկյանի վարկանիշը բարձրացել է, ավելին նվազել է: PR մասնագետի համոզմամբ՝ այս դեպքը ամենաշատ վնասը հասցրեց գործող նախագահին, քանի որ հասարակությունը տեսնում է, որ նման քայլեր են կատարվում երկրում:

Տաթևյանը նկատեց, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի ձայները չեն գնա Հայրիկյանին: Դրանք հավասարաչափ կբաշխվեն Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ