16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տեսա՞ր ոնց ծախվեց… Բագրատյանն ու Րաֆֆին գիշերով են հանդիպում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, կեսգիշերին մոտ ”Անի” հյուրանոցի ճեմասրահ-սրճարանում միասին թեյել են նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուների մամուլի ծառայություններից պաշտոնական տեղեկություն մենք չկարողացանք պարզել: 

”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ խոստացել էր տեղեկություն ունենալու դեպքում հայտնել, թե ինչ են քննարկել Բագրատյանն ու Հովհաննիսյանը: Սակայն մինչ այժմ նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Henaran.am-ի աղբյուրների փոխացմամբ` նախագահի թեկնածուները քննարկել են Պարույր Հայրիկյանի ՍԴ չդիմելու որոշումը: Հրանտ Բագրատյանը Հովհաննիսյանին ասել է, թե Հայրիկյանը վաճառվել է: ”Տեսար` ոնց ծախվեց”,-նկատել է Բագրատյանը: Հովհաննիսյանն էլ պատասխանել է. ”Նորմալ է, Հրանտ”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ