08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2013

Ինչ որ դեսպանատների ֆուրշետների մասնակցող ակտիվիստներն իրավունք չունեն ուսանողներին վերեւից նայել

‘’Այս երեք օրերի ընթացքում ցավոք ականատես եղանք քաղաքական պայքարի շրջանակներում մի շարք քաղաքացիների կրթության իրավունքի, բուհերի ապաքաղաքականացման պահանջի եւ ներքին կանոնակարգերի  ու կարգապահական նորմերի խախտման փորձեր տեղի ունեցան’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդարդառնալով հունվարի 25-ից սկսված դասադուլներին, ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ դասադուլի կոչերով հանդես էին եկել քաղաքացիական ակտիվիստները: Արմեն Աշոտյանը ասաց, […]

Զուգարանների հարցը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր` փետրվարի 26-ին կառավարությանը հարց ուղղեց զուգարանների մասին:  ‘’Որ թվականից է Երևանում ավանդույթ ձևավորվել լայնամասշտաբ զուգարաններ կազմակերպել դիվանագիտական կորպուսներից մինչև եկեղեցիներ ընկած հատվածում: Տարածքներ, որոնցից ջերմամիջուկային պալիգոնի հոտ է գալիս’’,-հայտարարեց նա եւ հավելեց, թե ինչո՞ւ է մայրաքաղաքի սրտում` բանուկ հատվածում նման անմխիթար տարածք գտնվում: […]

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում

Կահիրեի “Պըլըքտանյան” սրահում Եգիպտոսում ՀՀ դեսպանության եւ Հայոց Առաջնորդարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ “Ցեղասպանությունից մինչեւ Սումգայիթ” խորագրով հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցին։ Բացման խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության եւ սումգայիթյան ջարդերի միջեւ` ՀՀ դեսպանը մատնանշեց մարդկության նկատմամբ այդ հանցագործությունների օրգանական կապը եւ, որպես ընդհանրություն ընդգծեց, որ […]

Պետքարտուղարը “լեզվի սայթաքում” է ունեցել հենց առաջին ելույթին /վիդեո/

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին “լեզվի սայթաքում” է ունեցել հենց իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ: Ելույթ ունենալով Վիրջինիայի համալսարանում` նա Ղրղըզստանն անվանել  է “ղրըզախստան”: Քերրիի ելույթը նվիրված էր արտաքին քաղաքականությանը: Նա խոսել է աշխարհի ամենավտանգավոր վայրերում աշխատող պետական ծառայողների քաջության մասին: “Նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ Նիգերիայում, նրանք օրենքի գերակայություն են սահմանում Բիրմայում, նրանք աջակցում են […]

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Հունաստանում

Փետրվարի 24-ին Հունաստանի Աթենք, Սալոնիկ եւ Կոմոթինի քաղաքներում տեղի ունեցան 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության 25-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ: Աթենքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր եպիսկոպոսական պատարագ եւ հոգեհանգիստ` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ եւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի, Հունահայոց Ազգային Վարչության ատենապետի ու անդամների, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի, Հոգաբարձության […]

Գորիսում Րաֆֆուն չբարեւեցին` լրագրողներին էլ չսպասեց

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չնայած Կապանից շտապեց Գորիս, սակայն այստեղ ժամը 17:00-ի հանդիպումը չկայացավ: Հրապարակում մարդ չկար, եղածներն էլ հրաժարվում էին բարեւել Րաֆֆիին: Նա քայլելով փողոցներով` արագ նստեց մեքենան ու հեռացավ: Հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չսպասեց նաեւ իրեն ուղեկցող լրագրողներին: Մինչ վերջիններիս մեքենան հասավ Գորիս, Րաֆֆին արդեն այնտեղ չէր: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, այն […]

Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ խորանում է քաղաքակրթական անդունդը. Նալբանդյան

Հայաստանի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույց է տվել “Ավստրիական լրատվական գործակալությանը”:   –Պարոն նախարար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրվող ջանքերը տարիներ ի վեր ապարդյուն են: Ի՞նչպես կարելի է արդյունքի հասնել այդ բանակցություններում: -Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման […]

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լիտվա-Արցախ բարեկամական խմբի անդամների հետ

2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմասում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև լիտվացի այլ խորհրդարանականներ, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Նախարարը ողջունել է բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը՝ այն բնութագրելով […]

“Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն”. շարադրությունների մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնարարականով հանրապետության դպրոցներում փետրվարի 1-28-ը կազմակերպվում են բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ՝  նվիրված ազգային ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 25 ամյակին: Միաժամանակ հայտարարվել է շարադրությունների մրցույթ “Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն” թեմայով: Այդ շրջանակում հերթական ցերեկույթը այսօր  տեղի  է ունեցել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում, որին ներկա  է եղել  ՀՀ կրթության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի