08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2013

Բախտներս բերե՞ց

Մինչ Հայաստանը փորձում է հաղթահարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետեւանքները  եւ պատշաճ լուծում գտնել ավելի աշխուժացած ընդդիմության հետ, հարեւան Ադրբեջանն ու Թուրքիան խճճվել են փոխադարձ մեղադրանքների մեջ հայկական ընտրությունների շուրջ: Մեկ տարի առաջ, “Ո՞վ է իշխում Թուրքիայում՝ Էրդողանը, թե՞ Ալիեւը” վերնագրով իմ խմբագրականում զարմանքս էի արտահայտել, որ Թուրքիան թույլ է տալիս Ադրբեջանին շարունակաբար խառնվել […]

29-ամյա կինը մեկ շաբաթվա ընթացքում կրկնակի նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը

Նեպալի Չհուրիմ անունով բնակչուհին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ բարձրանալով Էվերեստը: 29-ամյա կինը բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը 2012-ի մայիսի 12-ին, իջել մայիսի 19-ին եւ կրկին բարձրացել: Չհուրիմի խոսքով` Էվերեստն առաջին լեռն էր, որն ինքը հաղթահարել է: Առաջիկայում նա նախատեսում է գրավել այլ գագաթներ եւս: Նա նշել է, որ […]

Րաֆֆու անունից նյարդայնանում են. Ժողովուրդ

Նախօրեին, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել էր, թե հնարավոր է` ՀԱԿ-ը միանա “Ժառանգության” ակցիային` ի հարգանք 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարկացած տոնով պատասխանել էր. “Դա ի՞նչ հարց է, ո՞ւմ միանանք: Նույնիսկ ժամերն են տարբեր”: Սակայն մեկ օր անց` արդեն երեկ, ՀԱԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում երկու միջոցառումների անցկացումը […]

Երեւանը թարմ քաղաքապե՞տ կունենա. Հրապարակ

Նախագահական ընտրությունները դեռ չավարտված` իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երեւանի ավագանու ընտրությունները: Թերթի տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլեւս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը` մանավանդ Ավանի խայտառակ արդյունքներից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի […]

Սյունիքի մարզպետից չեն վախենում. Ժամանակ

Այսօր “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենանալու Սյունիքի մարզում: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բավական յուրօրինակ է պատրաստվում նրա այցին: Մեղրիից թերթին պատմել են, որ քաղաքապետարանների, մարզպետարանի եւ պետական կառույցների աշխատակիցներին հրահնագված է այսօր ընտանիքներով դուրս չգալ տանից, չմասնակցել թեկնածուի հավաքին: Սակայն մեղրեցիները ասում են, որ իրենք չեն վախենում մարզպետից:

Իշխանությունը դեմքը չի փոխի. Հայկական ժամանակ

Փետրվարի 22-ին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Իր այդ քայլը Խլղաթյանը պատճառաբանել էր նրանով, որ Սերժ Սարգսյանը Արմավիրում քիչ ձայն է ստացել եւ այնտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ սակայն, թերթին  հայտնի է դարձել, որ Խլդաթյանի դիմումը չի ընդունվել, եւ նա շարունակելու է պաշտոնավարել: Թերթը հիշեցնում է, որ օրերս լուրեր էին տարածվել […]

Մի փաթաթեք վզիս. Առավոտ

Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է դասադուլին.   Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձեւակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նունիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, […]

Արգամիչը եղել է Բաղրամյան 26-ում. Ժողովուրդ

Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿառաջնորդ Սերժ Սարգսյանը: Թերթի տեղեկություններով` Աբրահամյանի Սարգսյանի հետ քննարկել է մարզպետերի հարցը ու փրոձել բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը վճռական է տրամադրված եղել` ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարական տան: ԱԺ-ում պտտվող լուրերի համաձայն` Սյունիքի մարզպետ Սուրենն […]

Ծառուկյանը փոշմանեց. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, փետրվարի 19-ից Ֆրանսիայի Նիցցա քաղաքում գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ պետք է վերադառնար Հայաստան։ Նույնիսկ երեկ օդանավն ու թռիչքի համար անհրաժեշտ ամեն ինչը պատրաստ են եղել, սակայն վերջին պահին անհայտ պատճառներով Ծառուկյանը չի վերադարձել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի