29-ամյա կինը մեկ շաբաթվա ընթացքում կրկնակի նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը
Նեպալի Չհուրիմ անունով բնակչուհին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ բարձրանալով Էվերեստը: 29-ամյա կինը բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը 2012-ի մայիսի 12-ին, իջել մայիսի 19-ին եւ կրկին բարձրացել:
Չհուրիմի խոսքով` Էվերեստն առաջին լեռն էր, որն ինքը հաղթահարել է: Առաջիկայում նա նախատեսում է գրավել այլ գագաթներ եւս: Նա նշել է, որ լեռներ մագլցելն ավելի դժվար է կանանց համար, քան տղամարդկանց, քանի որ նրանք բախվում են այլ խնդիրների հետ, օրինակ` բնական կարիքները հոգալու վայր գտնելը:
Առաջին կինը, ով նվաճել է Էվերեստի գագաթը ճապոնուհի Ձյունկո Տաբեին էր 1975-ին: 1993-ին 4-րդ փորձից հետո աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճեց նեպալցի Պասանգ Լաման, սակայն նա մահացավ գագաթից իջնելիս:
Առաջին անգամ Էվերեստը նվաճվել է մարդու կողմից 1953-ին: Մինչ օրս լեռան գագաթին ավելի քան 4 հազար մարդ է եղել, որոնցից շուրջ 200-ը մահացել են: