08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2013

Սիրիայում հայ լրագրող է մահացել

Փետրվարի 25-ին սրտի կաթվածից Սիրիայում մահացել է ազգությամբ հայ լրագրող եւ հաղորդավար Միհրան Յուսեֆ Խադդրյանը: Այս մասին տեղեկացնում է “Արմենպրեսը”` հղում անելով դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանին:  Խադդրյանը ծնվել է Դամասկոսում: Նրա հայրը հայ է եղել, մայրը` արաբ: Լրագրության ոլորտում Խադդրյանն աշխատել է շուրջ 45 տարի: Նախքան լրագրությամբ զբաղվելն աշխատել է որպես հայկական դպրոցի տնօրեն:

Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ հրաժարականներին

‘’Ես Գիզիրյան Աշոտի հրաժարականը համարում եմ բարոյական: Որեւէ մեկն իրեն չի պարտադրել որ հրաժարականը: Նա շատ լավ է աշխատել եւ չի կարելի մարզպետի աշխատանքը կապել կուսակցական աշխատանքի հետ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Շիրակի մարզպետի հրաժարականին. ’’Մենք ունենք ինը հարյուր տասնհինգ քաղաքային եւ գյուղական համայնքներ: Մենք պարտվել ենք ընդամենը յոթանասունհինգ համայնքում, […]

Սերժ ջան, ի՞նչու չգնացիր Բաքու

Անվանի երգիչ, երգահան հայազգի Սերժ Թանկյանի նամակները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին քննարկվում են նաեւ սոցկայքերում: “Սերժ ջան դու շատ լավ երաժիշտ ես, բայց Հայաստանը այնքան չես սիրում որքան շատ ավելի շատ մարդիկ… ՍԵՐԺ ջան բա որ Հայաստանը շատ եք սիրում դասեր եք տալիս …… Բա ինչի , երբ առաջարկեցին, Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում. չհամաձայնեցիր, լավ իմանալով […]

Կհանդիպե՞ն Սուրիկն ու Րաֆֆին

Սյունիքի մարզպետարանում, այսօր, ժամը 14-ին տեղի կունենա մարզխորհրդի հերթական նիստը, որը վարելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:  Սովորական մարզխորհրդի նիստի փաստը հետաքրքիր է նրանով, որ գրեթե նույն ժամին` ժամը 14.30-15.00-ի սահմաններում մարզպետարանի մերձակա հրապարակում  կապանցիների հետ հանդիպելու է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել է, որ պահանջելու է Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը չի դիմել […]

“Կամ տեր ես Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ձայներին, կամ Սերժ Սարգսյանն է քո տերը”

Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար զարմանալի էր նույնիսկ պաշտոնական տվյալներով այդքան ձայն հավաքելը: “Դա այն իմաստով, որ հիմնականում հանձնաժողովի տեղերը Րաֆֆի Հովհաննիսյանը տվել էր իշխող կուսակցությանը և պատահական չէ, որ բողոքարկման համար իր նյութերն այժմ այդքան շատ չեն”,-ասաց բանախոսը: Բանախոսի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը […]

Դասադուլը չեն մուրում …բախում բժշկական համալսարանում /վիդեո/

“Երիտասարդ ընդվզում” նախաձեռնության ակտիվիստները, որոնք առավոտյան ձախողվեցին պետհամալսարանում` դասադուլի կոչերով շարժվեցի Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Սակայն այստեղ էլ նրանց բախտը չբերեց: “Ես 800 հազար դրամ եմ տվել, որ սովորեմ, ոչ թե դուրս գամ դասադուլի”,-ասաց ուսանողներից մեկը: Բժշկականի ուսանողները համաձայն չեն, որ սա դասադուլ է: “Եկել եք բուհ առ բուհ խնդրում եք, էդպես չի, […]

ՊԵԿ-ի պատասխանատվությունից խուսափելու անհաջող փորձերը

Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով:   “ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)   “… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային […]

Սարսափելի կադրեր. օդապարիկի պայթյունից 18 զբոսաշրջիկ է մահացել /վիդեո/

Եգիպտական Լյուքսոր քաղաքում նախօրեին վթար է տեղի ունեցել: 21 զբոսաշրջիկներով օդապարիկը պայթել էր օդում: Ողբերգության հետեւանքով զոհվել էին 21 զբոսաշրջիկներից 18-ը, գրում է МК.ru”-ն: Զոհերի մեծ մասը ներքեւ է նետվել մեծ բարձրությունից` փորձելով փրկվել կրակից: Ըստ ականատեսների` փրկված ուղեւորները` եգիպտացի օդաչուն եւ 2 բրիտանացի զբոսաշրջիկները, նետվել են ամենասկզբում, ինչի շնորհիվ էլ հաջողվել է փրկվել: Մյուսները` […]

Նոր տեսախցիկներ ճանապարհներին

Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի