16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Կամ տեր ես Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ձայներին, կամ Սերժ Սարգսյանն է քո տերը”

Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար զարմանալի էր նույնիսկ պաշտոնական տվյալներով այդքան ձայն հավաքելը:

“Դա այն իմաստով, որ հիմնականում հանձնաժողովի տեղերը Րաֆֆի Հովհաննիսյանը տվել էր իշխող կուսակցությանը և պատահական չէ, որ բողոքարկման համար իր նյութերն այժմ այդքան շատ չեն”,-ասաց բանախոսը: Բանախոսի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը իր ձայների ձեռքը կրակն է ընկել, քանի որ “կամ տեր ես Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ձայներին, կամ կներեք, Սերժ Սարգսյանն է քո տերը”:

“Այսօր պետք է հստակ ձևակերպվի խնդիրը: Դատարան կարող է դիմեն, կարող է չդիմեն: Ամբողջ խնդիրն այն է, որ ապացույցներ պիտի ներկայացվեն”,-կարծում է Արամ Հարությունյանը:

Նախագահի նախկին թեկնածուի համար տարօրինակ էր երկխոսությունը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև:

“Սերժ Սարգսյանը ներկայացրել է, նաև Րաֆֆի Հովհաննիսյանն էլ սկսեց ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ասվել է “բարև ընդդիմության առաջնորդ”: Առաջին անգամ եմ լսում, որ նախագահն է նշանակում ընդդիմության առաջնորդին:

Սակայն այդ սցենարի մասին ես ասել էի, որ այդպես էլ պետք է լիներ”,-զարմանքով նկատեց բանախոսը` հավելելով, որ ժովուրդը ցույց տվեց, որ ինքը շատ ավելի լավն է, քան քաղաքական ուժերը. “Դեմ քվեարկելով Սերժ Սարգսյանին`ձայն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի հասկանա, որ իրավունք չունի հիասթափեցնել ժողովրդին: Ամենակարևորը նրա դիրքորոշումն է, սակայն նա ամեն անգամ “time out” է վերցնում և գնում մարզեր, պետք է հստակեցվի”:

“Ազգային համաձայնության” առաջնորդը հավելեց, որ ձայնը տրվել է Րաֆֆի Հովհաննիսյանին և ժողովրդին պետք է տեր կանգնել. “Սակայն ինչպես ինքն է ասում` կարող է զադնի տալ և ուրիշ ուղղությամբ գնալ, և  մենք պետք է գտնենք նրան”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ