27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սարսափելի կադրեր. օդապարիկի պայթյունից 18 զբոսաշրջիկ է մահացել /վիդեո/

Եգիպտական Լյուքսոր քաղաքում նախօրեին վթար է տեղի ունեցել: 21 զբոսաշրջիկներով օդապարիկը պայթել էր օդում: Ողբերգության հետեւանքով զոհվել էին 21 զբոսաշրջիկներից 18-ը, գրում է МК.ru”-ն:

Զոհերի մեծ մասը ներքեւ է նետվել մեծ բարձրությունից` փորձելով փրկվել կրակից: Ըստ ականատեսների` փրկված ուղեւորները` եգիպտացի օդաչուն եւ 2 բրիտանացի զբոսաշրջիկները, նետվել են ամենասկզբում, ինչի շնորհիվ էլ հաջողվել է փրկվել: Մյուսները` 9 չինացի, 4 ճապոնացի, 2 ֆրանսիացի, 2 բրիտանացի, մեկ հունգարացի եւ մի եգիպտուհի մահացել են տեղում` ստացված այրվածքներից եւ վնասվածքներից:

Ըստ նախնական տվյալների` ողբերգության պատճառ է դարձել թռիչքի համար գազ ապահովող ռետինե խողովակի պայթյունը: Օդապարիկը բարձրացել է 300 մետր, պայթել եւ ընկել գետնին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ