20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ի պատասխանատվությունից խուսափելու անհաջող փորձերը

Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով:

 

“ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)

 

“… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ”: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)

 

“ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար”: (ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)

 

“Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին”: (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա հրաման)

 

Անկախ առանձին պետական մարմինների դժգոհություններից, շարունակում ենք մեր աշխատանքը` միտված նաև հարկ վճարողների իրավունքների պաշտպանությանը` հարգալից քննադատելով և հետևողականորեն վերհանելով բոլոր ոլորտներում առկա խախտումներն ու թերացումները: Մի´ վրդովվեք, պարոնա՛յք, համբերատար ուղղեք սխալները:

 

 

 ՄԻՊ գրասենյակ

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ