08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2013

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի խորհրդարանականներին

Փետրվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի եւ խորհրդարանի անդամների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա ընթացքում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի այցելությունը […]

Հովիկ Աբրահամյան-Կարեն Կարապետյան հանդիպումից

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չհերքեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում է ունեցել: ‘’Ես հանդիպել եմ  պարոն Կարապետյանի հետ: Մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք միմյանց հետ եւ մեր հանդիպումը եղել է ուղղակի, որեւէ քաղաքական խնդիր մենք չենք քննարկել’’,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, Կարապետյանի վարչապետ դառնալու հավանականությունը մամուլում չի սպառվում:

Էրոտիկ մտքերը հաղթում են ցավին

Եթե ձեզ ինչ-որ ցավ է տանջում, մի շտապեք ցավազրկող հաբեր ընդունել, խորհուրդ են տալիս գիտնականները:  Նրանց անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էրոտիկ ֆանտազիաները, եւ սեքսուալ թեմատիկայով նույնիսկ փոքր-ինչ լկտի-ավանգարդիստական մտքերը ցանկացած ցավազրկող միջոցներից լավ են դադարեցնում  ցավը: Փորձի մասնակիցներին առաջարկվել է որքան հնարավոր է երկար ձեռքերը պահել սառը ջրում: Նրանք, ում փորձի ընթացքում տարբեր […]

Քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ համագործակցության ծրագրերի ընթացքը: Կարևորելով  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցության համար և, ի մասնավորի, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին, ընդգծել, որ առաջին փուլով իրականացված վերակառուցման […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ:

Մագդայի սիրեցյալ մարզպետը հրաժարական պետք է տա … Կապանում թեժ էր

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Սյունիքի մարզկենտրոն Կապանում` մարզպետարանի մոտ դիրքավորվելով` պահանջեց Սյունիքի մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:  “Պարոն Խաչատրյան, եկեք այստեղ: Այս դիմացի մայթի պաշտոնյային ես մի քանի քաղաքից եմ հրավիրել: Իր անցյալի համար ես իրեն հարգում եմ, բայց թույլ չեմ տա այդ հաղթանակը փախցնել”,-ասաց Հովհաննիսյանը:  Այդ ընթացքում նրան մոտեցավ մի կին` Մագդան: Ասաց, […]

Հռոմի պապը վերջին անգամ է ելույթ ունեցել

Հրաժարական տված Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր իր վերջին ելույթն է ունեցել Վատիկանում` 10 հազարանոց ամբոխի առջեւ, հաղորդում է “BBC”-ն: “Ես հրաժարական եմ տվել` գիտակցելով նման քայլ ողջ ծանրությունը եւ եզակիությունը` միաժամանակ դա արել եմ հոգու խորին հանգստությամբ”,-ամբոխին է հայտնել Բենդիկտոս 16-րդը: Հռոմի պապը խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդության տարիների յուրաքանչյուր րոպեին աստված առաջնորդել […]

Հովիկ Աբրահամյանն էլ վարչապետի պաշտոն չի ուզում

‘’Եթե որեւէ մարդկանց տանջում է նաեւ այդ մտահղացումը, նախ պարտադիր չէ, որ իրենց մտահոգությունները լինեն նաեւ իմ մտադրությունները: Ես այդպիսի նպատակ չունեմ, թող իրենք հանգստանան: Իմ մտոքով նույնիսկ նման բան չի անցել որեւէ  անգամ, որ ես նախագահ դառնամ: Բացառված բան է դա’’,-այսօր ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես պատասխանեց լրագրողի հարցին` պատրաստվում է արդյո՞ք […]

Սահմանադրական փոփոխություննե՞ր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին խոսեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին: Նա շեշտեց, որ դա իհարկե, ՀՀ նախագահի լիազորության շրջանակներում է, նշելով, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա: ‘’Մենք քննարկել ենք կուսակցությունում փոխվարչապետի ինստիտուտի թվաքանակի ավելացման հարցը, բայց որեւէ կոնկրետ քայլ նախագահը դեռ չի հանձնարարել որեւէ մեկին: Ապագայում տեսանելի կլինի ամեն ինչ’’,-նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի