16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մագդայի սիրեցյալ մարզպետը հրաժարական պետք է տա … Կապանում թեժ էր

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Սյունիքի մարզկենտրոն Կապանում` մարզպետարանի մոտ դիրքավորվելով` պահանջեց Սյունիքի մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:

 “Պարոն Խաչատրյան, եկեք այստեղ: Այս դիմացի մայթի պաշտոնյային ես մի քանի քաղաքից եմ հրավիրել: Իր անցյալի համար ես իրեն հարգում եմ, բայց թույլ չեմ տա այդ հաղթանակը փախցնել”,-ասաց Հովհաննիսյանը

Այդ ընթացքում նրան մոտեցավ մի կին` Մագդան: Ասաց, որ ազատամարտիկի քույր է եւ թույլ չի տա այն մարդուն, ով ժամանակին ազատամարտիկ է եղել, այդպիսի պահանջով դիմել: “Իմ պահանջով չէ, որ Մագդայի սիրեցյալ մարզպետը հրաժարական պետք է տա”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, միաժամանակ նշելով, որ յուրաքանչյուրն ազատ խոսքի եւ ազատ արտահայտվելու իրավունք ունի, սակայն ինքը չի պահանջում մարզպետի հրաժարականը, այլ ժողովուրդը:

Ապա Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն ընդհատեց մի տղամարդ, ով եւս փորձեց նրան հարց ուղղել: Հովհաննիսյանը ընդհատեց ելույթը եւ խոսափողը փոխանցեց այդ տղամարդուն: Վերջինիս հետաքրքրում էր, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու Հովհաննիսյանը` արեւմտամետ, թե ռուսամետ:

“Ես ծնվել եմ ԱՄՆ-ում` ցեղասպանություն վերապրած ընտանիքում, եկել եմ Հայաստան, հրաժարվել եմ ԱՄՆ-ի  քաղաքացիությունից, 2-րդ, այլեւս արեւմտամետության եւ ռուսամետության ժամանակներն անցել են: Հիմա մենք ունենք Հայաստանի ազգային շահ, ով հարգի այդ շահը, ինքը մեր ռազմավարական գործընկերն է լինելու”,-պատասխանեց Հովհաննսիյանը:

Այնուհետ վեճ ծագեց մի քանի երիտասարդի եւ հավաքվածների միջեւ: Երիտասարդներից մեկը ցանկանում էր Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղել, սակայն Հովհաննիսյանը թույլ չտվեց:

Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդը եւ նրա ընկերները հայտարարեցին, որ իրենք ցանկանում էին խոսել, սակայն խախտեցին իրենց խոսելու իրավունքը:

“Յուրաքանչյուրս կարող ենք ազատ արտահայտվել, ես էլ եմ ուզում խոսել: Ինչու են վիրավորում մեր մարզպետին` առանց իրականությունն իմանալու: Նա մեր մարզի համար շատ բաներ է արել, այս ինչ անարդարություն է”,-ասացին` պահանջելով ներողություն խնդրել մարզպետ Սուրիկ Խաչատրայանից:

Այն հարցին, թե որտեղ են նրանք աշխատում, երիտասարդները չցանակացան պատասխանել` նշելով, որ դա կարեւոր չէ, իրենք ուղղակի աջակցում են իրենց մարզպետին, քանի որ գնահատում են նրա արած գործը: Վեճին միացան նաեւ ոստիկանները` փորձելով հանգստացնել երիտասարդներին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ