16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանն էլ վարչապետի պաշտոն չի ուզում

‘’Եթե որեւէ մարդկանց տանջում է նաեւ այդ մտահղացումը, նախ պարտադիր չէ, որ իրենց մտահոգությունները լինեն նաեւ իմ մտադրությունները: Ես այդպիսի նպատակ չունեմ, թող իրենք հանգստանան: Իմ մտոքով նույնիսկ նման բան չի անցել որեւէ  անգամ, որ ես նախագահ դառնամ: Բացառված բան է դա’’,-այսօր ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես պատասխանեց լրագրողի հարցին` պատրաստվում է արդյո՞ք ինքը 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվել:

Դիտարկմանը, թե պարոն Աբրահամյանը վարչապետ է ուզում դառնալ, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. ’’Ուզում էի, բայց էլ չեմ ուզում, որովհետեւ ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր եւ ավելի լավ պաշտոն է, քան վարչապետի պաշտոնը’’: Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, ԱԺ նախագահը հումորով ասաց.’’Ես որոշել եմ այս անգամ հրաժարական չտալ, կներեք, եթե ձեզ դուր չի գալիս’’:

Ինչ վերաբերվում է նոր կառավարության կազմին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը դեռ վաղ է քննարկել: ”Մենք ասել ենք, որ լինելու են փոփոխություններ բոլոր ոլորտներում, բայց դա չի վերաբերում  վարչապետի փոփոխությանը: Որեւէ նման հարց չի քննարկվել: Պետք է առաջնորդվել ըստ ժամանակացույցի եւ շտապելու խնդիր չկա”:

Անդրադառնալով  Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին հարցին, նա ասաց, որ ՀՀԿ-ում այդ հարցը դեռ չի քննարկվել:  Պատասխանելով մամուլում տեղ գտած տեղեկությանը, թե ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, որպես կոմպրոմիսային տարբերակ քննարկում են Խաչատուր Սուքիասյանի թեկնածության հարցը,  Հովիկ Աբրահամյանը հերքեց այս տեղեկությունը եւ նշեց, որ նման բան չի քննարկվել: ՀՀԿ-ն անգամ իր թեկնածուի հարցը չի քննարկել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ