10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրոտիկ մտքերը հաղթում են ցավին

Եթե ձեզ ինչ-որ ցավ է տանջում, մի շտապեք ցավազրկող հաբեր ընդունել, խորհուրդ են տալիս գիտնականները: 

Նրանց անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էրոտիկ ֆանտազիաները, եւ սեքսուալ թեմատիկայով նույնիսկ փոքր-ինչ լկտի-ավանգարդիստական մտքերը ցանկացած ցավազրկող միջոցներից լավ են դադարեցնում  ցավը:

Փորձի մասնակիցներին առաջարկվել է որքան հնարավոր է երկար ձեռքերը պահել սառը ջրում: Նրանք, ում փորձի ընթացքում տարբեր սեքսուալ տեսարաններ չեն ներկայացվել, կարողացել են ընդամենը դիմանալ 1-2 րոպե:

Մյուս խումբը գտնվել է սենյակում, որի պատերին փակցված  են եղել էրոտիկ բնույթի պաստառներ: Ընթացքում մարդկանց խորհուրդ են տվել դիտել պաստառները եւ մտածել նույն թեմայի շուրջ: Նրանց հաջողվել է ձեռքերը սառը ջրում պահել 4 րոպե: 

Ընդ որում, ցավ զգալու ընթացքում գիտնականները խորհուրդ են տալիս ամեն դեպքում չսեւեռվել սեքսի գաղափարի վրա, այլ գտնել ոսկե միջինը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ